Նիկոլ Փաշինյանի վարչակազմը պետք է պատրաստ լինի առաջիկայում փողոցային պայքարի մարտահրավերին․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ Ազգային ժողով ձևավորվեց:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեին իշխանության ճգնաժամի հաղթահարման խնդիրը: Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ուներ մեծամասնություն: Այդ ճգնաժամը հաղթահարվեց,  բայց փոխարինվեց մեկ այլ՝ ընդդիմության ինստիտուտի ճգնաժամով: Սերժ Սարգսյանի համակարգից մնացած գլխավոր՝ կեղծ ընդդիմության արատը պահպանվեց, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր գոյության ընթացքում օգտագործվել է որպես իշխանության ազդեցությունն ընդդիմության վրա տարածելու, այլընտրանքի նպատակով: Մյուս կողմից էլ՝ իմ կողմից հարգված Էդմոն Մարուքյանը որքան էլ ասի, թե իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստանձնում է ընդդիմության առաքելությունը, այնուամենայնիվ, արժեհամակարգային ընդհանրությունները, որ կային «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և իրենց միջև, հո չգոլորշիացա՞ն:

– Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե քաղաքականությունը տարանջատված լիներ բիզնեսից, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը կզբաղեցներ: Երկրորդ տեղում ԲՀԿ–ն է:

– Եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, եթե Ընտրական օրենսգրքում հնարավոր լիներ փոփոխություններ անել, եթե ընդունված լիներ Կուսակցությունների մասին նոր օրենքը և հստակ տրվեր կուսակցության իրավաբանական ձևակերպումը, ապա այս արդյունքը չէինք ունենա, ՀՀԿ-ն էլ չէր ստանա 60 հազար ձայն: ՀՀԿ-ն այդ ձայները ստացավ ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ, հակառակ պարագայում՝ կստանար զրո ձայն:

– Արտախորհրդարանական ի՞նչ զարգացումներ կարող են լինել խորհրդարանական ընտրություններում պարտված, ինչպես նաև այդ ընտրություններին չմասնակցած ուժերի կողմից:

– ԱԺ-ում ընդդիմության ամլությունը բերելու է նրան, որ այդ բացը փորձ է արվելու լրացնել արտախորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարի միջոցով: Դա անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանի վարչակազմը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին: Երբ ԱԺ-ում ընդդիմությունն իր կազմով ի վիճակի չէ ներկայացնել հասարակության բոլոր շերտերին հուզող խնդիրներն ու շահերը, եթե աղճատված է, այդ բացը լրացվում է փողոցի ակտիվացմամբ: Իսկ այս ընտրակարգի պատճառով մեր երկրում հնարավոր չէր անցկացնել նորմալ ընտրություններ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն իր առջև դնում է այդ խնդիրը՝ վերահսկողության տակ պահել ինչպես իշխանությունը, այդպես էլ փողոցը, բայց չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի: Եվ նա պետք է հոգեբանորեն պատրաստ լինի այդ մարտահրավերին, որը առաջիկայում, անշուշտ, լինելու է:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան