Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Շիրակի մարզպետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը, որը, հիշեցնենք, օրեր առաջ վայր դրեց պատգամավորական մանդատը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքում արված գրառմամբ և Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին իր աշխատասենյակում ընդունելիս։

«Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։