Մի մտածեք, թե Ռ․ Քոչարյանը շատ խեղճուկրակ վիճակում է, մենք ենք այդ վիճակում, և առաջին հերթին՝ կառավարությունը․ Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի մի քանի տասնյակ, Ոստիկանության տվյալներով՝ 80 աջակիցներ, երեկ ակցիա իրականացրին՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահի։ Մարտի 1-ի գործի քննության ընթացքի, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Factor.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

– Պարոն Սաֆարյան, հետևե՞լ եք երեկվա ակցիային, ի՞նչ տպավորություն ստացաք։ Ինչի՞ մասին է խոսում մասնակիցների այդպիսի սակավաթվությունը։

– Խոսում է նրա մասին, որ Ռոբերտ Քոչարյանը աջակիցներ չունի հայ հասարակության մեջ, և որքան էլ ջանքեր են գործադրվում նրա շուրջ ինչ-որ զանգված, խմբեր հավաքելու, չի ստացվում, առայժմ՝ չի ստացվում։ Եկեք հիշենք, որ այս տարվա ամառվանից սկսած, երբ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց և նրա կալանավորման խնդիրը դրվեց օրակարգում, նա փորձեց առաջին հերթին աշխատել քաղաքական ուժերի հետ, որոնք կարող են կոնսոլիդացիայի ձգտել։

Հիշենք ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի խոսքը, որը չբացառեց համագործակցությունը Քոչարյանի հետ, ԲՀԿ-ն էր մի տևական ընթացք լռություն պահպանում, չէր խոսում այդ մասին և Քոչարյանը փորձեց հեղափոխական անցման շրջանում իր կողքը հավաքել, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից դեմքերի։ Բայց դա չստացվեց, որովհետև ԲՀԿ-ն հետ կանգնեց, Դաշնակցությունը նույնպես հետ կանգնեց, որովհետև չդիմացավ հանրային ճնշմանը և, ըստ էության, լրջորեն տուժեց խորհրդարանական ընտրություններում, նույնը՝ ՀՀԿ-ի այն հատվածը, որը Քոչարյանին ճանաչեց որպես իրենց նոր լիդեր։ Բոլորը տուժեցին, որովհետև ժողովրդի գործոնը չափազանց ուժեղ է։ Եվ ահա՝ Ռոբերտ Քոչարյանին ընդամենը մնացել է մի բան՝ արդյո՞ք հասարակության մեջ կգտնի որոշակի խմբերի, ովքեր գոնե կպայքարեն իր համար։

Իհարկե, շատ նվաստացուցիչ եմ համարում երեկվա պաշտպանության ակցիան։ Գտնում եմ՝ երբեմն պետք է ոչինչ չարվի, քան արվի նման՝ խղճահարություն առաջացնող մակարդակով։ Անպատվաբեր է, որ 10 տարի նախագահ աշխատած մարդը կողմնակիցներ չունենա, գոնե ոչ թե՝ 80, այլ 8000 մարդ, որոնք շահառուն են եղել իր իշխանության և օգտվել են։ Ակնհայտորեն՝ որևէ մեկը չի ուզում գործ ունենալ նրա հետ և չի ուզում նրան պաշտպանել։ Բայց սա չի նշանակում, որ Քոչարյանով պայմանավորված ռիսկեր չկան։ Քոչարյանն այն անձն է, որի հետ կապված ցանկացած գործողություն ունենալու է քաղաքական արձագանքներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա քաղբանտարկյալ է։ Նոր իշխանությունները «Մարտի 1-ի» գործով որևէ բան անելիս պետք է զերծ մնան խոշորագույն վրիպումներից։ Այժմ, քանի որ անցել են խորհրդարանական ընտրությունները, ինձ թույլ եմ տալու ազատորեն խոսել թույլ տրված վրիպումների մասին։ Դա ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի անզգույշ ձևակերպումներն են, գաղտնալսման խնդիրն է, որը շահարկվեց, դա մեղադրանքի հիմնավորվածության մեջ խնդիրներն են, որոնք կարող են Քոչարյանի պաշտպանների համար փրկօղակ լինել՝ միջազգային ատյաններում բողոքարկելու առումով։ Կարծում եմ, ՀՔԾ-ին լավ ժառանգություն է թողնվել Մարտի 1-ի փաստահավաք խմբի կողմից, և նրանք իրավունք չունեն թույլ տալ կոպտագույն վիրպումներ։ Իշխանությունն իրավունք չունի այդ ամենը լցնել ջուրը։

– Ձեզ արժանահավա՞տ է թվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ ինքը տեղյակ չի եղել ՊՆ 0038 գաղտնի հրամանի բովանդակությունից։

– Ոչ։ Նախկինում նա երբևիցե չի ասել, որ տեղյակ չի եղել ՊՆ 0038 գաղտնի հրամանի բովանդակությունից։ Ավելին, նրանք նախկինում պնդել են, որ այդ ամենը կայացվել է սահմանադրական կարգը պահպանելու, այլ ոչ թե տապալելու համար։ Այժմ գիտակցում են, որ չեն կարողանալու հիմնավորել բանակը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու, բանակի ռեսուրսներով բանդաներ ձևավորելու գործունեությունը։ Փորձ է արվում հեռավորություն վերցնել դրանից, և մեղքը բարդել Միքայել Հարությունյանի վրա, որն այս պահին չի վերադառնում Հայաստան՝ վկայություններ տալու։ Սա առանձին խնդիր է, որը պետք է Հայաստանի իշխանությունները լուծեն։ Ինձ համար տարօրրինակ է, որ Հայաստանն ու Ռուսատանն ունեն իրավական հարցերում փոխօգնության մեխանիզմներ, և Միքայել Հարությունյանը, որպես 0038 հրամանը ընդունած բանակի ղեկավար, մինչ օրս չի ներկայացել հարցաքննության՝ ցուցմունքներ տալու։ Դա թույլ է տալիս Ռոբերտ Քոչարյանին մեղքն իր վրայից գցել հանրապետությունից բացակայող մարդկանց վրա։

Տեսանելի է նրա պաշտպանների նոր տակտիկան, որ փորձում են ասել հետևյալը՝ ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն իր սենյակում նստած կապ է ունեցել փողոցում սպանված 10 անձանց հետ։ Իրականությունն այլ տեղ է, որ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 20-ից սկսած նախապատրաստվել է կոնկրետ ծրագրով խնդիրը տանել մարտիմեկյան հանգուցալուծման։ Եվ իր գործողություններով, իր արձակած հրամաններում, շտաբի նիստերում իր ելույթներով և կարգադրություններով ուղղակիորեն ողջ պետական համակարգին դրդել է հանցագործության, որպեսզի փողոցում տեղի ունենան անկարգություններ և այդ հիմնավորմամբ ինքը լուծի հանրահավաքի ցրման հարցը։ Հավանաբար հիշում եք, որ ինքը Ազատության հրապարակում բողոքող մեր քաղաքացիներին կոչ էր անում ցվրվել տներով, այլապես՝ վերջը վատ կլիներ։ 2008 թվականին ձևավորվել է փաստահավաք խումբը, որի զեկույցները եղել են 0038 հրամանի մասին և, բարի լինեիր, այդ ժամանակ հայտարարեիր կամ դնեիր Միքայել Հարությունյանի խնդիրը, թե ինչպես է առանց քո գիտության ընդունել 0038 հրամանը։ Ինչ են ուզում ասել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եղել է մեծագույն բարդա՞կ։

– Դուք ի՞նչ եք սպասում, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով կնստի՞, կկրի՞ պատիժ։

– Մարտի 1-ի ոճրագործությունների չկրկնման լավագույն ուղին, անշուշտ, պատասխանատվությունն է։ Ի վերջո, մեր 10 հայրենակիցների առջև մեր պարտքը կատարելու առումով անշուշտ պետք է պատասխան տան Մարտի 1-ի պատասխանատուները։

Ռոբերտ Անանյան