FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռն առևանգելու փորձ կատարած FlyDubai ավիաընկերության չվերթի երկրորդ օդաչուն ծրագրել էր հասնել Թել Ավիվ և ինքնաթիռը մխրճել Բեն Գուրիոն օդանավակայանի շենքի մեջ (օդանավակայանը գտնվում է Թել Ավիվից 14 կմ հեռավորության վրա)։ Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրում է Current time-ը։

Երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին, քննիչներին պատմել է, որ մտադիր էր վերահսկողությունն ինքնաթիռի նկատմամբ իր ձեռքը վերցնել՝ սպանելով կամ անշարժացնելով օդանավի հրամանատարին, այնուհետև շարունակել սովորական երթուղով։ Դա նրան հնարավորություն կտար հասնել Թել Ավիվ՝ առանց կասկած հարուցելու և կարգավարներից սովորական կարգով վայրէջքի թույլտվություն ստանալու։ Այնուհետև նա պատրաստվում էր ինքնաթիռը մխրճել օդանավակայանի շենքի մեջ, իսկ եթե դա հնարավոր չլիներ՝ հարվածել Իսրայելի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերից մեկին։

Ալ-Համամին պատմել է, որ այս ծրագիրն իրականացնելու նպատակով էլ աշխատանքի է անցել Իսրայել չվերթներ իրականացնող ավիաընկերությունում։ Նա արդեն մի քանի անգամ FlyDubai-ով թռել էր Թել Ավիվ և Բեն Գուրիոն օդանավակայանում փորձել մանրամասն ուսումնասիրել շենքն ու թռիչքուղիները՝ հարձակումն ավելի մանրամասն պլանավորելու համար։ Ալ-Համամին արդեն պատրաստ էր հուլիսին իրականացնել իր ահաբեկչական գործողությունը, սակայն վերջին պահին փոխել է միտքը, քանի որ տվյալ չվերթի մյուս օդաչու իր ընկերն է նշանակվել։

Ալ-Համամին նախկինում աշխատել է Oman Air ավիաընկերությունում, որտեղից 2024 թվականին ազատվել է աշխատանքից՝ ծայրահեղական հայացքների պատճառով, հայտնում է CBS-ը։ Ութ ամիս առաջ նա աշխատանքի է անցել FlyDubai-ում։ Ըստ ամենայնի, ավիաընկերության ներքին անվտանգության ծառայությունն աշխատանքի ընդունելուց առաջ նրա տվյալները բավական մանրամասն չի ստուգել։ Այժմ ալ-Համամին կալանավորված է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նրան հարցաքննում են ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի քննիչները։ Նրանք տեղեկություններ են փոխանակում իրենց իսրայելցի գործընկերների հետ։

Քննիչների կարծիքով՝ ալ-Համամին գործել է միայնակ և անմիջական կապ չի ունեցել որևէ ահաբեկչական կազմակերպության հետ։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ FlyDubai 1073 չվերթի ընթացքում ալ-Համամին, որը թռիչքն իրականացնում էր որպես երկրորդ օդաչու, հարձակվել էր օդանավի հրամանատարի՝ Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչխարի վրա։ Ինքնաթիռում եղել է 182 մարդ, որոնց մեծ մասը՝ Իսրայելի քաղաքացիներ։

Վերահսկողությունը կորցրած ինքնաթիռը կտրուկ նվազեցրել էր բարձրությունը։ Չնայած ծանր վնասվածքներին՝ Մաչխարը կարողացել է բացել օդաչուների խցիկի դուռը։ Կռվի ձայները լսելով՝ ուղևորները ներխուժել են խցիկ, վնասազերծել հարձակվողին և ականջակալների լարերով կապել նրան, ինչպես նաև առաջին օգնություն ցուցաբերել վիրավոր Մաչխարին։

Ուղևորներից մեկը կարողացել է ինքնաթիռը դուրս բերել կտրուկ վայրէջքի վիճակից։ Հետագայում նա պատմել է, որ հեռուստացույցով հաճախ դիտում է ավիացիային նվիրված հաղորդումներ։ Այնուհետև պահեստային անձնակազմից երկու օդաչուներ, որոնք ինքնաթիռում ուղևորի կարգավիճակով էին, ստանձնել են կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Բոլոր 174 ուղևորներն ու անձնակազմի ութ անդամները ողջ են մնացել։ Օդանավի հրամանատարը հոսպիտալացվել է, իսկ ուղևորները FlyDubai-ի մեկ այլ ինքնաթիռով տեղափոխվել են Իսրայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի