Արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ․ Վալերի Օսիպյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բացառում է իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

«Ի սկզբանե ՀՀ վարչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ խախտում թույլ տված լիներ, միանշանակ կողմնապահություն չէր լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը։

Լրագրողների հարցին՝ ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Վալերի Օսիպյանն ասաց․ «Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

Նշենք, որ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, հայտնաբերելուն Օսիպյանը նշել էր, որ դեռ նրան Հայաստան չեն տեղափոխել: