Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել․ Վալերի Օսիպյան
Հասարակություն
09.12.2018 | 10:01Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել:
Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ընթացքի մեջ է: Համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է: Կարևորը ձերբակալությունն է: Ինքը ձերբակալվել է Պրահայում, այնուհետև կարտահանձնվի Հայաստանին»,- ասաց նա։
Օսիպյանը հավելեց, որ Նարեկ Սարգսյանի հայտնաբերումն ու ձերբակալումն արտերկրի գործընկերների հետ լավ համագործակցության արդյունք էր: