Ջրի գույնի, համի կամ հոտի փոփոխության դեպքում խմեք եռացված կամ շշալցված ջուր․ ՀՎԿԱԿ
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ Փոփոխություն նկատելու դեպքում խորհուրդ է տրվում ջուրը չօգտագործել խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև իրավիճակի կարգավորումն ու պաշտոնական հայտարարությունը՝ այդ ընթացքում նախընտրելով եռացված կամ շշալցված ջուր։
ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՎԿԱԿ-ը, որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր:
Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»։

