Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Քաղաքականություն
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանն ընտրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Նշենք, որ հանձնաժողովը դեռ նախագահ չունի։ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ընտրել։
Ղալումյանին դեմ են քվեարկել հանձնաժողովի ընդդիմադիր անդամները։
Նշենք, որ վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում այս նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցրել։
Եվգենյա Համբարձումյան

