ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից  ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանը չընտրվեց։

Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր․ 38-ը կողմ է քվեարկել, 63-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ հայտնեց, որ այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Factor TV-ի տեղեկություններով` իշխող ՔՊ խմբակցությունը որոշում ունի կողմ չքվեարկել նրա թեկնածությանը:

Իրինա Յոլյանը Factor TV-ի հարցին, թե ինչո՞ւ ինքը չի կարողացել համոզել ՔՊ-ական պատգամավորներին, պատասխանել էր, որ որևէ մեկին համոզելու խնդիր չունի։

Քվեարկությունը գաղտնի էր, միայն ընդդիմության ձայներով Յոլյանը չէր կարող հանձնաժողովի նախագահ ընտրվել:

Ավելի վաղ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը. իշխող ուժը, սակայն, կողմ չէր քվեարկել:

 

Անի Թամրազյան