Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը հայտարարեց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշի իրեն չընտրել հանձնաժողովի պաշտոնում, դա նորմալ կընդունի, քանի որ իր համար առաջնայինը հանրային խնդիրների մասին բարձրաձայնելն է։

«Անկախ նրանից՝ կընտրվեմ, չեմ ընտրվի, ես շարունակելու եմ նույն կերպ խոսել հանրային խնդիրների մասին, նույն կերպ խոսել ապօրինությունների մասին»,– ասաց Յոլյանը:

Factor TV-ի հարցին, որ ՔՊ ներսում իրեն չընտրելու որոշում կա, ինչո՞ւ ինքը չի կարողացել համոզել ՔՊ-ական պատգամավորներին, Յոլյանը պատասխանեց, որ որևէ մեկին համոզելու խնդիր չունի։

«Եթե իրենք պատրաստ չեն այդ խնդիրներն ու փաստերը լսել, փորձել դրանց լուծման ճանապարհներով գնալ, եթե կարող են, եթե չեն կարող այդ աշխատանքի համատեքստում փորձել ամեն ինչ անել, որ հանրությանը հուզող խնդիրները գան օրակարգ, դա արդեն իրենց խնդիրն է»,– նշել է նա։

Անդրադառնալով իր և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հարաբերություններին՝ Յոլյանը նշեց, որ աշխատանքից դուրս գալուց հետո նրա հետ չի շփվել:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան