ՀՀԿ-ն որպես մրցակից՝ տեսնում է միայն Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին՝ այն համոզմունքով, որ ով դեմ է  «Իմ քայլին»՝ կքվեարկի իրենց օգտին․ կարծիքներ

Լուրեր

20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
Բոլորը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ բոլոր ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, որ հաշվի չեն առնում մեկ բան․ նախկինում քրեաօլիգարխիկ համակարգն էր որոշում ընտրությունների ելքը՝ ընտրակաշառքի միջոցով, իսկ քաղաքական ուժերն այդքան էլ չէին մտածում իրենց կողմնակիցներին գրավելու և ընտրատեղամաս հասցնելու մասին:

«Բայց, քանի որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, պետք է լավ պատրաստվեին, սակայն մենք տեսանք միջակ քարոզարշավ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ինչպես որ խոստացել էր, այնպես էլ իր սև ու սպիտակի ռազմավարությունը տարավ այս քարոզարշավին:

«ՀՀԿ-ն որպես մրցակից՝ տեսնում է միայն Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին՝ այն համոզմունքով, որ ով դեմ է  «Իմ քայլին»՝ կքվեարկի իրենց օգտին: Սա ռիսկային ռազմավարություն է, բայց իրենց համար այս պահի դրությամբ միակ ճիշտ ռազմավարությունն է: ԲՀԿ-ն քարոզարշավ իրականացնում էր այնպես, ինչպես 5 տարի առաջ: Որևէ նորություն, կրեատիվություն չկար: «Լուսավոր Հայաստանն» էր անընդհատ խոսում, որ իրենք պետք է դառնան երկրորդ ուժը, բայց այդպես էլ չէին բացատրում, թե ինչո՞ւ: Իր տարերքի մեջ էր ՕԵԿ-ը: Սոցիալական նույն տեսակետներն  են առաջ քաշել՝ ինչպես միշտ: «Սասնա ծռերը» և «Լուսավոր Հայաստանն» ունեին խաղաքարտ, բայց այդպես էլ չհասկացան, թե ո՞րն էր այն: Հասկանալու դեպքում լավ տոկոսներ կարող էին ունենալ: ՀՅԴ-ն էլ նոր ասելիք չկարողացավ առաջ քաշել»,-ասաց քաղտեխնոլոգը։

Վերջինս նաև հավելեց, որ ընտրություններին մասնակցող արևմտամետ զանգվածի համար այս ընտրությունների ֆավորիտը երեք ուժ էին․  «Մենք»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը  և  «Սասնա ծռեր»-ը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ  նշեց, որ  չի  ընդունում քաղաքական կուսակցությունների այն բացատրությունները, թե արտահերթ ընտրություններին պատրաստվելու ժամանակը քիչ էր․ մայիսից կարող էին պատրաստվել ընտրություններին, եթե չի ստացվել, ապա դա իրենց խնդիրն է:

«Ամեն դեպքում քարոզարշավը նորմալ է: Այն երկու հարթության մեջ է ընթանում՝ սև-սպիտակ, որի գլխավոր դերակատարները ներկա ու նախկին իշխանություններն են: Կարծում եմ՝ սա խաղի կանոն էր, որն ընտրել էր իշխանությունը, որովհետև հնարավորություն ուներ շարժվել այլ ՝ օրինակ, բարիկադները քանդելու մարտավարությամբ: Կարող էին ՀՀԿ-ին ուշադրություն չդարձնել, բայց տեսանք, որ նրանց ընտրած մարտավարությունը, կամա թե ակամա, համընկավ ՀՀԿ-ի մարտավարության հետ: ՀՀԿ-ն իրեն դիրքավորում էր սև դաշտում և ծայրահեղ դժգոհ ընտրազանգվածին հաղորդագրություն էր ուղարկում, որ նրանց շահերի պաշտպանն այնտեղ իրենք են: Ինչ վերաբերում է նոր ուժերին՝ կարծում եմ՝ հետևողական, կրեատիվ աշխատանք կատարեցին»,- ասաց Վիգեն Հակոբյանը: