Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պաշտոնյաների մեդիա-մենամարտերի փուլից անցել են Փաշինյան-Պուտին բաց, հրապարակային քննարկումների դաշտ։ Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Բարդուղ Գալստյանը գնահատել է երկու երկրների հարաբերությունների ներկա փուլը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գալու գործընթացում։

«Սա Ռուսաստանի վերահսկողությունը թոթափելու քաղաքականություն է, որը, կարծես թե, ստացվում է այն գործող իշխանությունների մոտ՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, առանց ցնցումների տանելու, կարծում եմ, որը շատ կարևոր է։ Որովհետև Ռուսաստանը տարիներ շարունակ միշտ ունեցել է մի կարծիք, որ ինչ էլ փորձի անել մեր տարածաշրջանում՝ մեր հաշվին և մեր կորուստների հաշվին, համենայն դեպս, Հայաստանը, այսպես ասած, գնալու տեղ չի ունենալու և ինքը կարողանալու է գոնե Հայաստանով տարածաշրջանը վերահսկելի պահել», – նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով, վերջին շրջանում Ռուսաստանի համար պարզ է դարձել, որ Հայաստանն իսկապես փորձում է գտնել այլընտրանքներ և ընտրել նոր ճանապարհ, ինչը «ջղաձգության, խանդի մեծ ալիք է բարձրացրել ռուսական վերնախավի մոտ՝ Պուտինի գլխավորությամբ, որը բերել է այս հարաբերությունների լարմանը»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումներին, այդ թվում՝ գազի թանկացմանը, երկաթուղու հետ կապված խնդիրներին և այլ տնտեսական լծակներին, Գալստյանը նշեց, որ ցնցումներն անխուսափելի են։ «Ցանկացած դեպքում նոր ճանապարհ ընտրելու գործընթացը հեշտ չի լինելու, և ունենալու ենք, այո, ցնցումներ, ունենալու ենք բավականին դժվարություններ։ Եվ դրանից արագ խույս տալը և նորից հետ գնալը, կարծում եմ, շատ ավելի բացասական հետևանքներ է ունենալու»։

Քաղաքագետի համոզմամբ՝ ճնշումներին տրվելն ավելի վտանգավոր է. «Անընդհատ փորձել խույս տալ վտանգներից և քայլ չանելը բերում է շատ ավելի աստիճանական վերացման գործընթացների, որը շատ ավելի ցավալի է»։

Խոսելով Պուտինի կողմից հնչեցված՝ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին, Բարդուղ Գալստյանը նշեց. «Կարծում եմ՝ սրանով Պուտինը երկու հիմնական նպատակ է իր առաջ դրել։ Առաջինը՝ ցույց տալու, որ դեռ ինքը տարածաշրջանում կա և թելադրողի դեր ունի, դիրք ունի, և հաջողվելու դեպքում, հանրաքվե անցկացնելու դեպքում, հույս ունի, որ 26 թվականի իրենց կողմից իսկ ձախողած ընտրությունների արդյունքները կարող են փոխվել հանրաքվեի միջոցով։ Եթե Հայաստանի ժողովուրդը այդ տնտեսական պատժամիջոցներին և ճնշումներին տեղի տալով՝ գնա քվեարկելու ԵԱՏՄ-ի օգտին, դա ևս մեկ խաղաթուղթ կավելացնի Ռուսաստանի ձեռքում»։

Քաղաքագետի դիտարկմամբ, քանի դեռ Հայաստանում առկա է ռուսական 102-րդ ռազմաբազան և գործում է ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրը, այլ գերտերությունների հետ իրավական տեսանկյունից հարաբերությունները խորացնելու հնարավորություն չկա։ Նա վստահ է, որ ռուսական ազդեցության թուլացման պարագայում կգտնվեն նոր գործընկերներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն, որոնք կկարողանան իրենց ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում՝ Հայաստանի համար ընդունելի անվտանգային բաղադրիչ ստեղծելով։

Ի պատասխան ընդդիմության այն թեզի, թե ռուսական բազան և ՀԱՊԿ-ը զսպող գործոն են Թուրքիայի և Ադրբեջանի համար, Գալստյանը հիշեցրեց Արցախի վերջին իրադարձությունները. «Երբ 20 թվականին ռուսական, այսպես ասած, չակերտավոր խաղաղապահ ուժերը մտան Արցախ, երեք տարին չբոլորած՝ շատ հանգիստ Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումներով դուրս եկան Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ բնակչությանը թողնելով մենակ, և տեղի ունեցավ մեզ համար ամենաճակատագրական և ցավալի իրողություններից մեկը՝ Արցախի վերջնական հայաթափումը։ Դա էր Ռուսաստանի վստահելիության չափորոշիչը»։

Քաղաքագետը նաև անդրադարձավ Կրեմլի արձագանքին՝ Հայաստանում Ռուսաստանի հետ «բարեկամական հարաբերությունների կողմնակից» քաղաքական գործիչների կալանավորումներին։ Նա նշեց, որ Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանում իշխանություններին դիտարկել է որպես կառավարելի և իրեն հլու-հնազանդ միավորներ։

«Նրանք միշտ Հայաստանը պատկերացրել են ոչ թե որպես պետություն, ոչ թե որպես ինքնիշխան իրավական միավոր, այլ ուղղակի հայկական բնակչությամբ, հայկական դրոշով ֆորմալ անկախ պետություն։ ՌԴ-ն ՀՀ-ին պատկերացրել է իր վերահսկման տակ գտնվող տարածք, ինչը խոչընդոտել է, որ ՀՀ-ն համագործակցի այլ պետությունների, այլ գերտերությունների հետ՝ անվտանգային և ռազմական ուժի ոլորտներում», – եզրափակեց Բարդուղ Գալստյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան