Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի  նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ՝ սոցիալական ցանցերում շրջանառվող արտահայտությունների պատճառով, որոնք համարվել են վիրավորական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել սոցիալական ցանցերում հրապարակումները՝ պարզելով, որ որոշ հայտարարություններ պարունակում են նախագահի հասցեին վիրավորանք հանդիսացող արտահայտություններ, սակայն չի բացահայտել, թե կոնկրետ որ հայտարարություններն են քննվում։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում են, որ հետաքննությունը կենտրոնացած է Դավութօղլուի 2022 թվականին Դիարբեքիրում հրապարակային միջոցառման ժամանակ արված արտահայտությունների վրա, երբ նա քարոզարշավ էր անցկացնում 2023 թվականի ընտրություններից առաջ։

«Եթե ես չընդդիմանայի, չէի կորցնի վարչապետի պաշտոնը։ Ես այնտեղ կնստեի և միլիարդներ կավելացնեի իմ կարողությանը՝ ինչպես ինձնից հետո վարչապետ դարձածը, ինչպես ինձնից հետո պաշտոնավարած նախարարները»,- տեսանյութում ասել է Դավութօղլուն։

«Ես նրանց ասացի՝ «Անօրինական փողեր մի վերցրեք»։ Նրանք վերցրեցին։ Նրանք հարստացրին իրենց շրջապատի մարդկանց։ Նա իր փեսային նախարար դարձրեց, հարստացրեց իր հարազատներին և Թուրքիան հանձնեց հինգ կապալառուի ձեռքը»,- հավելել է նա։

Դավութօղլուն իր խոսքում Էրդողանի անունը չի նշել, սակայն փեսային նախարար նշանակելու մասին նրա ակնարկը, ըստ ամենայնի, վերաբերում էր Էրդողանի կողմից իր դստեր՝ Էսրայի ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին, 2015 թվականին էներգետիկայի նախարար, իսկ հետագայում՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելուն։

Դավութօղլուն  Թուրքիայի նախկին վարչապետն է և «Ապագա» կուսակցության նախկին առաջնորդ, որը հետագայում լուծարվել է։ Մինչև սեփական քաղաքական շարժումը հիմնելը, նա Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ ) բարձրաստիճան անդամ էր։

Նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, նախքան 2014 թվականին վարչապետ դառնալը, իսկ Էրդողանի վարչապետությունից նախագահական պաշտոն անցնելուց հետո ստանձնել կառավարության ղեկավարումը։

2016 թվականին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Դավութօղլուն 2019 թվականին հեռացել է ԱԶԿ-ից  հրապարակայնորեն քննադատելով կուսակցության քաղաքական ուղղությունը, և հետագայում հիմնել «Ապագա» կուսակցությունը։

2023 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունը միացել է ընդդիմադիր ուժերի համատեղ ջանքերին՝ մի քանի այլ կուսակցությունների հետ դաշինք կազմելով Էրդողանի և նրա քաղաքական դաշինքի դեմ։ Հետագայում Դավութօղլուն շարունակել է քննադատել կառավարությանը՝ միաժամանակ համագործակցելով ավելի փոքր ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ձգտում էին համախմբել իրենց քաղաքական ազդեցությունը։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի