Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը

Լուրեր

21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից և դադարեցնում է իր ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության գործունեությունը։ Նա նշել է, որ Թուրքիայի քաղաքական համակարգը փակուղի է մտել, որը բնութագրվում է բևեռացմամբ, մասնատմամբ և էթիկական չափանիշների անկմամբ։

Դավութօղլուն, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնները՝ նախքան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կապերը խզելը, հրապարակած հայտարարության մեջ հայտնել է որոշման մասին։

«Մեր կուսակցության լիազոր մարմինների և կուսակցությունն այս կետին հասցրած մեր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո որոշել ենք դուրս գալ քաղաքականությունից և դադարեցնել «Ապագա» կուսակցության գործունեությունը, որպեսզի չդառնանք աղտոտված քաղաքական մթնոլորտի մաս։ Սա հանձնվելու որոշում չէ։ Սա բարոյական հեռավորություն հաստատելու որոշում է։ Սա քաղաքականությունից հրաժարվել չէ, այլ կոչ է բոլորին՝ վերանայել քաղաքականությունը»,- ասել է Դավութօղլուն։

Չնայած մի քանի թուրքական լրատվամիջոցներ կուսակցությունը որակել են որպես լուծարված՝ Դավութօղլուի հայտարարությունը վերաբերում է նրա քաղաքական գործունեության դադարեցմանը: Պարզ չէ՝ արդյո՞ք կուսակցությունը լուծարելու համար անհրաժեշտ պաշտոնական իրավական ընթացակարգերն ավարտվել են։

Դավութօղլուն ասել է, որ Էրդողանի ԱԶԿ-ին կենսունակ պահպանողական այլընտրանք ստեղծելու ջանքերը բազմիցս ձախողվել են փոքր ընդդիմադիր կուսակցությունների միջև առկա անհամաձայնությունների, օրենսդիրների դասալքության և լայնածավալ քաղաքական կոռուպցիայի պատճառով։ Նա նշել է, որ «Ապագա» կուսակցությունը սկզբում ձգտում էր 2021 թվականին ստեղծել երեք պահպանողական կուսակցությունների դաշինք՝ ասելով, որ Թուրքիայի քաղաքական համակարգն ընտրական դաշինքները դարձնում է անխուսափելի։ Երբ այդ ջանքերը ձախողվել են, կուսակցությունը միացել է ընդդիմադիր դաշինքին, որը գլխավորում էր ընդդիմադիր ​​Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)՝ 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ։ Դավութօղլուն հայտարարել է, որ նպատակը եղել է կանխել բևեռացումից բխող քաղաքական «վրեժխնդրությունը» և խթանել սոցիալական հաշտեցումը։

«Ապագա» կուսակցության թեկնածուները 2023 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են CHP-ի ցուցակներով՝ ստանալով 10 մանդատ։ Այդ պատգամավորներից մի քանիսը հետագայում լքել են կուսակցությունը՝ չորեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ թողնելով չորս պատգամավորի։

Ընտրություններից հետո «Ապագա» կուսակցությունը և իսլամիստական ​​ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցությունը ստեղծեցին համատեղ խորհրդարանական խումբ։ Ավելի ուշ նրանք միացան «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությանը (DEVA)՝ «Նոր ուղի» կուսակցության հովանու ներքո՝ խորհրդարանական խումբը պահպանելու և ավելի լայն պահպանողական ընդդիմադիր հարթակ ստեղծելու համար։

Դավութօղլուն ասել է, որ «Ապագա» կուսակցությունը պատրաստ էր զոհաբերել նույնիսկ իր անունը՝ միավորման հասնելու համար, բայց կուսակցությունները միավորելու կամ «օրգանական դաշինք» ստեղծելու փորձերը ձախողվել են։ Նրա պնդմամբ՝ Թուրքիան հայտնվել է իշխանության կենտրոնացման և ընդդիմադիր ուժերի մասնատման միջև, ինչը, նրա խոսքով, խոչընդոտել է հավաստի այլընտրանքի ի հայտ գալը։

«Մի կողմից՝ մենք բախվում ենք իշխանության մոնոպոլիզացիայի, իսկ մյուս կողմից՝ մասնատման, որն այլընտրանքային քաղաքական ուժերը դարձնում է անարդյունավետ»,- ասել է Դավութօղլուն։

Նա նշել է, որ կշարունակի իր ներդրումն ունենալ կուսակցական քաղաքականությունից դուրս հանրային քննարկումներում, սակայն չի մանրամասնել, թե ինչ դեր է նախատեսում ստանձնել։

«Ապագա» կուսակցությունից խորհրդարանի անդամ Սելչուկ Օզդաղը նշել է, որ կուսակցության մնացած չորս օրենսդիրները կշարունակեն մասնակցել «Նոր ուղի» խորհրդարանական խմբակցության աշխատանքներին՝ որպես անկախ պատգամավորներ։

Դավութօղլուն ԱԶԿ-ի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր իշխանության առաջին տասնամյակում։ Նա եղել է Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականը՝ նախքան 2009 թվականին արտաքին գործերի նախարար դառնալը։ Այնուհետև նա դարձել է վարչապետ և ԱԶԿ ղեկավար, երբ Էրդողանն ընտրվել էր նախագահ, սակայն 2016 թվականի մայիսին հրաժարական է տվել երկու պաշտոններից էլ՝ կուսակցության և գործադիրի կառավարման շուրջ Էրդողանի հետ աճող անհամաձայնություններից հետո։

Դավութօղլուն լքել է ԱԶԿ-ն 2019 թվականին՝ նախքան կուսակցությունը կհասցներ նրան հեռացնել, և նույն թվականի դեկտեմբերին հիմնադրել է «Ապագա» կուսակցությունը՝ որպես Էրդողանի ավելի ու ավելի կենտրոնացված կառավարման պահպանողական այլընտրանք։

Կուսակցությունը, սակայն, չկարողացավ ստեղծել նշանակալի անկախ ընտրական բազա և հույսը դրել էր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցության վրա՝ խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի