Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.09.2026 | 20:27
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Այցի շրջանակում հիմնական բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-ին՝ Պրահայի ամրոցում։
Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա ավելի քան 12 տարվա ընթացքում։
Այցի ընթացքում կողմերը, ակնկալվում է, կքննարկեն Հայաստանի և Չեխիայի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

