Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարարի փաստաբանական խումբը ներկայացրել է ՄԻԵԴ ներկայացված նոր դիմումի մանրամասները, Գագիկ Խաչատրյանի առողջական ծայրահեղ վիճակը և Գերմանիայում հրատապ վիրահատության անհրաժեշտությունը։

Նրանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) են ներկայացրել հերթական հրատապ միջոց կիրառելու դիմումը՝ ներկայացնելով երեկ հրապարակված տեսանյութերը, որոնք մինչ այս անհայտ էին հանրությանը։

Փաստաբանները հայտնում են, որ դեկտեմբերից սկսած արդեն չորրորդ, իսկ այս տարվա մեջ երրորդ հրատապ միջոց կիրառելու դիմումն են ուղարկել ՄԻԵԴ։ Նախորդ դիմումները Եվրոպական դատարանը մերժել էր այն պատճառով, որ Հայաստանի դատարանները երկու դեպքում էլ մերժել էին կալանքի միջնորդությունները, և անձը անազատության մեջ չէր հայտնվել։ Սակայն այժմ պաշտպանական կողմը հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կհաղորդակցի դիմումը Հայաստանի կառավարությանը՝ կոնկրետ հարցադրումներով։

Փաստաբան Արա Ղազարյանը ընդգծեց՝ ՄԻԵԴ-ի կողմից հրատապ միջոց կիրառելու մասին որոշումներն ունեն պարտադիր իրավաբանական ուժ։ Եթե պետությունները չեն կատարում դրանք կամ մանևրում են, ապա արձանագրվում է Եվրոպական կոնվենցիայի խախտում։

Փաստաբանական խմբի կողմից ներկայացված հրատապ միջոցի դիմումն ունի երեք հստակ պահանջ.

  1. Ազատել կալանքից. հաշվի առնելով առողջական ծայրահեղ վիճակը։
  2. Դադարեցնել արատավոր պրակտիկան. փաստաբանները պահանջում են դադարեցնել Գագիկ Խաչատրյանին անդադար քննչականից հիվանդանոց, հիվանդանոցից տուն, իսկ տնից դատարան տեղափոխելու տարիներ շարունակվող պրակտիկան։ Ընտանիքը երկար ժամանակ խուսափում էր սա հրապարակայնացնելուց, սակայն ստիպված եղավ հրապարակել ընդամենը մեկ ամսվա կադրերը՝ որպես վերջին միջոց։ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել և ունի ֆունկցիոնալության 66% կորուստ։ Չնայած սրան՝ դատախազը դատարանում և որոշ օգտատերեր համացանցում հայտարարում են, թե դա սիմուլյացիա է։ Փաստաբանները շեշտում են, որ եթե կա քննչական գործողության անհրաժեշտություն, քննիչը պետք է այցելի նրա բնակարան (ինչպես եղել է անցյալ տարի մեկ անգամ), այլ ոչ թե պատգարակով տանի քննչական բաժին, բարձրացնի վերև՝ ընդամենը 25 րոպե տեքստ կարդալու և լրացուցիչ ֆիզիկական ցավ պատճառելու համար։
  3. Թույլ տալ մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով. պահանջում են վերացնել երկրից բացակայելու արգելքը, որպեսզի նա կարողանա մեկնել Գերմանիայի «Օրթոսենթեր Համբուրգ» (OrthoCenter Hamburg) կլինիկա, որտեղ տեղադրված իմպլանտի բուժման համար նրան սպասում են բժիշկները։ Այդ իմպլանտը սեղմում է նրա ողնաշարը և պատճառում սաստիկ ցավեր։ Դեռևս 2019 թվականից (շուրջ յոթ տարի) թե՛ հայաստանյան, թե՛ գերմանացի բժիշկները տվել են հրատապ վիրահատական միջամտության ցուցում, սակայն այն չի կատարվում։ Իշխանությունները մանևրում են իրավական դաշտում՝ վախենալով, որ նա չի վերադառնա, թեև մինչև 2023 թվականի մայիսը նա միշտ վերադարձել է ժամանակին կամ ժամկետից շուտ։

ՄԻԵԴ-ում այժմ քննվում է երկու հիմնական գանգատ, որոնք դե ֆակտո միասին են քննվում.

  • Առաջինը ներկայացվել է 2019 թվականին՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելք)։
  • Երկրորդը ներկայացվել է 2024 թվականին՝ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք), երբ բժիշկներն արձանագրեցին, որ առողջական վիճակը հատել է կարմիր գիծը, և առկա է կյանքին սպառնացող վտանգ։

Փաստաբանական խումբը պնդում է՝ սպառել են բոլոր ներպետական դատական ատյանները և սպասում են ՄԻԵԴ վճիռներին, ինչպես նաև հրատապ միջոց կիրառելու վերջին դիմումի պատասխանին, որն ակնկալվում է առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան