Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում

Լուրեր

20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանը անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Բոլորը

Գերմանիայի արևմտյան Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասում՝ Քյոլնից ոչ հեռու գտնվող Բերգհայմ քաղաքի էլեկտրակայանում տեղի ունեցած կարճ միացումը ոչ թե տեխնիկական անսարքության, այլ կանխամտածված հանցավոր գործողությունների հետևանք է եղել։ Այս մասին  հայտնել է Գերմանիայի ոստիկանությունը, գրում է  DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ երեկոյան։ «Ներկայում առկա տեղեկությունների համաձայն՝ մենք ելնում ենք այն հանգամանքից, որ սա ոչ թե տեխնիկական անսարքություն է եղել, այլ կանխամտածված հանցագործություն», – ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ հարակից քաղաքներում և գյուղերում ընկերության հաճախորդները էլեկտրաէներգիայի անջատումների չեն բախվել։

Բերգհայմում ենթակայանի վթարից հետո RWE-ի ածխային էլեկտրակայանների հինգ բլոկներ անջատվել են ցանցից, հայտնել է RWE Power դուստր ձեռնարկությունը։

Ըստ օպերատորի՝ միջադեպը ազդել է Բերգհայմի Նիդերաուսեմի էլեկտրակայանի երեք բլոկների և Գրևենբրոյխի Նոյրաթի էլեկտրակայանի երկու բլոկների վրա։ Դրանց համակցված հզորությունը կազմում է մոտավորապես 4200 մեգավատ։ Միջադեպի պահին օբյեկտները ցանցին մատակարարում էին մոտավորապես 3000 մեգավատ էլեկտրաէներգիա։

Չնայած էներգաբլոկների  անջատմանը, էլեկտրաէներգիայի անջատումներ չեն եղել:

RWE-ն հայտնել է, որ անջատված բլոկներից մեկն արդեն վերամիացվել է ցանցին, և սպասվում է, որ ևս երկուսը կվերականգնվեն այսօր ավելի ուշ: Մնացած էներգաբլոկների  վերագործարկման աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունն այժմ աշխատում է հանցագործության հնարավոր հետքերը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության խոսնակը չի մանրամասնել հանցագործների հնարավոր գործողությունների եղանակը:

Բերգհայմի ենթակայանում տեղի ունեցած միջադեպի մասին առաջինը հայտնել է WDR մեդիաընկերությունը։ Նշվում է, որ ոստիկանության կարծիքով, դեռ վաղ է եզրակացություններ անել այս միջադեպի և սեպտեմբերի 1-ին հայտնի դարձած Բրանդենբուրգում էլեկտրակայանի դիվերսիայի միջև հնարավոր կապի վերաբերյալ։

Բրանդենբուրգում անհայտ անձինք փորձել են հարձակվել Շպրեե-Նայսե շրջանի Տուրնով-Պրայլակ էլեկտրակայանի վրա։ Այն տարածաշրջանի կարևորագույն բարձրավոլտային հանգույցներից մեկն է, որը երկրամասի խոշորագույն՝ Յենշվալդե (Jänschwalde) էլեկտրակայանը միացնում է 50 հց հաճախականությամբ էլեկտրահաղորդման ցանցին։

Դրա հետևանքով տեղի է ունեցել երկու կարճ միացում, և Յենշվալդեի էլեկտրակայանի «Բ» էներգաբլոկը ժամանակավորապես անջատվել է։ Սակայն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հաջողվել է խուսափել։ Բրանդենբուրգի ներքին գործերի նախարար Յան Ռեդմանը հայտարարել էր, որ այս դաշնային երկրամասի էլեկտրացանցը դիվերսիայի թիրախ է դարձել։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի