Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին

Լուրեր

20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը «երկակի բնույթ» է ստացել այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Նա անդրադարձել է նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին՝ նշելով, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի մի շարք նորմեր անհամատեղելի են, ինչպես նաև խոսել է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրումների հեռանկարից։ Այս մասին ՌԴ ղեկավարը խոսել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո  կազմակերպված ասուլիսի ընթացքում։

«Գիտեք, ես չեմ ցանկանում փորփրել անցյալը, բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդիրներից: Հայաստանի ղեկավարությունը, հենց ինքը՝ վարչապետը ( ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ․), Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթ և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից սկսած մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց շատ երկակի բնույթ։ Մենք ի՞նչ է, կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտենք ադրբեջանական ներքաղաքական գործերին»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Սակայն հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը դեռ 2023 թվականի դեկտեմբերին, արձագանքելով նույն թեմայով Պուտինի հայտարարություններին, նշել էր, որ հենց ՌԴ նախագահն է դեռ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին հրապարակայնորեն հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Փաշինյանի խոսքով՝ ինքը Մոսկվայի այդ դիրքորոշման մասին նույնպես նախապես տեղեկացված չի եղել և իմացել է մամուլից։

Իսկ Պրահայի քառակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին  Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, որտեղ ընդունված հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել էին հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Պուտինը  շարունակելով Ղարաբաղի թեման  նշել է, որ  արևմյան երկրներն ասում էին՝  Ղարաբաղը Ադրբեջանի մաս  է և կանեն այնպես, որ ապահովեն հայ բնակչության իրավունքները։

«Արևմուտքը շատ ակտիվ, հիմա ազգանուններ չեմ տա, բայց արևմտյան երկրները, եվրոպականները բոլորն ասում էին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, և մենք այնպես կանենք, որ կապահովենք այնտեղ բնակվող հայ բնակչության իրավունքներն ու շահերը։

Ես ասում էի չեք ապահովի, մարդիկ ուղղակի կգնան, թեև նախագահ Ալիևն այդ մարդկանց ոչ մի վատ բան չի անի, նա ժամանակակից, ինտելիգենտ մարդ է, նա կփորձի 100%-ով ապահովել նրանց շահերը։ Բայց նրանք միևնույն է չեն մնա։ Այդպես էլ եղավ»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ  դրանից հետո պատասխանատվություն ստանձնելը բավականին դժվար էր։

«Ես չեմ ուզում որևէ մեկին որևէ հարցում մեղադրել։ Իրադարձությունների տրամաբանությունն այնպիսին էր, ինչպիսին կար, բայց այստեղ, Հայաստանի գործող ղեկավարության այս որոշման մեջ, թերևս, կան նաև պլյուսներ։ Որովհետև իրավիճակը, կարծես թե,  բացահայտում է․ կարելի է շրջել էջը և առաջ գնալ, արդեն առանց որևէ կոնֆլիկտի, առանց որևէ բանի։ Մարդկանց տեղավորել նոր բնակության վայրում։ Ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր կյանք սկսել տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն։ Իրականում պլյուսները նույնպես քիչ չեն», – ասել է ՌԴ նախագահը ու անդրադարձել  ԵՏՄ-ի թեմային։

«Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին… Ես այսօր ասացի՝ դե, եթե դուք որոշում եք կայացրել շարժվել դեպի ԵՄ, խնդրեմ։ Դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։  Բայց մենք ունենք տարբեր նորմեր՝ ֆիտոսանիտարական,  տեխնիկական տարբեր ստանդարտներ։ Մենք ընդհանրապես շատ բաներ ունենք, որոնք անհամատեղելի են։  Եվ երբ վարչապետն ասաց, որ «մենք  ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չենք ներկայացրել»… Դե, չգիտեմ․․․ Ես ասում եմ՝ «Բայց ինչպե՞ս, եթե դուք օրենք եք ընդունել… Նրանք օրենք են ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Դա նշանակում է՝ դուք մեզ հայտարարել եք այն մասին, որ ինչ-որ հեռանկարում դուրս եք գալու ԵՏՄ-ից։

Ես անկեղծ կասեմ, այստեղ գաղտնի ոչինչ չկա… ԵՏՄ շրջանակներում  Հայաստանը, իհարկե, բավականին մեծ արտոնություններ է ստանում։ Այդ երկիրը ձգտելու է որոշակի չափով օգտագործել ԵՏՄ-ի և Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր օգուտները, ապա ձգտելու է այստեղից հեռանալ… Դե, թող դա ազնվորեն ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները»,- ասել է Պուտինը, ապա լրագրողներին հայտնել, որ Փաշինյանի հետ պայմանավորվել են երկխոսություն վարել հանգիստ ռեժիմով։

«Այնտեղ կան նաև կոնկրետ հարցեր։ Երկաթուղին, օրինակ, չէ՞: Այն մեզ մոտ վարձակալության է տրված,  կոպիտ ասած։ ․․․Նման ենթակառուցվածքի մեջ ներդրումները կախված են փոխադրումների ծավալից։ Փոխադրումների ծավալ կա՝ կլինեն ներդրումներ և՛ մեր կողմից, և՛ ում կողմից ասես։ Փոխադրումների ծավալ չկա՝ ներդրումներ չեն լինի, զարգացում չի լինի»,- նշել է Փաշինյանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի