Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

