Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 22 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայնով Արամայիս Ավետիսյանին ընտրել է հիմնադրամի գործադիր տնօրեն։ Նա պաշտոնը կստանձնի օգոստոսի 24-ից։ Ավետիսյանը 2022 թվականից զբաղեցնում է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արամայիս Ավետիսյանին՝ 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով, ընտրել է Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից նիստին մասնակցել են 24-ը։ Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 24-ից։

Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանն առանձնացրել է Հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները՝ կազմակերպական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, անցում արձագանքային գործունեությունից դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ պահպանելով Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդումը որպես Հիմնադրամի առանցքային առաքելություն։

Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ և կառավարման մասնագետ է՝ շուրջ 13 տարվա մասնագիտական փորձով պետական, մասնավոր և հասարակական ոլորտներում։ Նրա մասնագիտական փորձն ընդգրկում է կազմակերպությունների կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, հանրային քաղաքականություն, շահառուների հետ աշխատանք, դրամահավաք և հաղորդակցություն։ 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։

Ավետիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագիտությամբ։ Մասնավոր հատվածում աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա», «Տավուշ Տեքստիլ» և «Ականաթ» ընկերություններում։ 2018 թվականին համահիմնադրել է «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և մինչև 2022 թվականը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավետիսյանն ամուսնացած է։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

2025 թվականից Ավետիսյանը ներգրավված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերում։ Նա համակարգել է 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավը։ Արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 30%-ով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման և ամրապնդման շուրջ համախմբելու նպատակով։ Ավելի քան երեք տասնամյակ Հիմնադրամն իրականացնում է ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական և զարգացման այլ ծրագրեր՝ ծառայելով որպես Հայաստան–Սփյուռք համագործակցության համահայկական հարթակ։ Հիմնադրամը նաև համախմբել է համահայկական ներուժը՝ հումանիտար ճգնաժամերին և այլ հրատապ մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այդ պաշտոնում էր ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին՝ սկզբում երեք տարի ժամկետով, սակայն շարունակել էր պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսը՝ ընդհանուր շուրջ 6 տարի 8 ամիս։

2025 թվականի հունիսի 5-ին Արշամյանը հայտարարեց, որ ավարտում է աշխատանքը հիմնադրամում՝ դիվանագիտական ծառայության անցնելու պատճառով։ Նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվեց Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ նստավայրը Բուդապեշտ։