«Արցախի հարցում մեզ կարող են պարտադրվել որոշակի լուծումներ»․ Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.01.2026 | 18:23
Փաշինյանին միացած եպիսկոպոսները չեն մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին // Պուտինը կընդունի Թրամփի բանագնացին․ ԼՈՒՐԵՐ
21.01.2026 | 18:19
«Արսենալն» ակումբային ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
21.01.2026 | 18:10
Որովհետև ձեր քաղաքական առաջնորդը երկաթգիծը քանդել, ծախել է․ Փաշինյանը՝ Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 18:08
Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար
21.01.2026 | 18:05
Մարդասիրական աղետ է՝ հունվարին Կիևը 600,000 մարդ է լքել. Կլիչկո
21.01.2026 | 17:54
Մեր հետախուզությունը խնդիրներ է արձանագրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:49
Նողկալի է զոհերի հարցը շահարկելը․ Պապիկյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:39
Նրանք, ովքեր սիմվոլիկ աշխատավարձով են աշխատել, հիմա դոլարային միլիոնատեր են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:36
Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները հայ ըմբիշների հետ համատեղ մարզումներ են անցկացնում Ծաղկաձորում
21.01.2026 | 17:33
Դատարան է հանձնվել Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը․ Դատախազություն
21.01.2026 | 17:29
Դավոսում ՀՀ նախագահը հանդիպել է Խորվաթիայի կառավարության նախագահի հետ
21.01.2026 | 17:25
Ճաշակի հարց է․ Միրզոյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին ընդդիմության հայտարարությունների շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:22
Ռոման Բերեզովսկին պատրաստ է աշխատել ռուսական ակումբներում
21.01.2026 | 17:18
Մի օր զանգ եմ ստացել․ Փաշինյանը՝ «Զայեդ» մրցանակին արժանանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 17:17
Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները
Բոլորը

Հարցազրույց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանի հետ

-Դուք մասնակցու՞մ եք քարոզարշավին։

-Այո, մասնակցում եմ։

-Նկատե՞լ եք ընդգծված բացասական վերաբերմունք Հանրապետականի հանդեպ։

-Եվ ընդգծված բացասական վերաբերմունք, և ընդգծված դրական վերաբերմունք։ Քարոզարշավի ամբողջ իմաստը դա է, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտրելու Հանրապետականին, լիարժեք համոզմունքով դա անեն, որոնք որ ցանկություն չունեն կամ դեռևս չեն կողմնորոշվել, հնարավորություն տալ էդ մարդկանց նաև տեղեկատվություն ունենալ և իրենց որոշումը կայացնել։

-Ձեր կարծիքով հե՞շտ է Հանրապետականին այսօր լինել ընդդիմադիր։

-ՀՀԿ-ի համար ընդդիմություն լինելը հեշտ է լինելու, այսօր դժվար է անցկացնել ռացիոնալ քարոզարշավ, որովհետև դաշտն ամբողջությամբ իռացիոնալ է և էդ էյֆորիկ տրամադրությունները հնարավորություն չեն տալիս լիարժեք բացվել հասարակության առջև, խոսել ծրագրերից, խոսել գաղափարներից, խոսել ապագայի անխուսափելի խնդիրներից և խոսել դրանց մասին մեր ունեցած լուծումներից։ Բայց նրանք, որոնք լսում են, շատ արագ համաձայնվում են

-Կա «լեգիտիմ իշխանություն» հասկացություն։ Ձեր կարծիքով լինու՞մ է «լեգիտիմ ընդդիմություն»։

-Լեգիտիմությունը ես՝ որպես քաղաքագետ, և մասնագիտությամբ 15 տարի դասախոսելով համալսարանում, միշտ ասել եմ, որ «լեգիտիմություն» հասկացությունը մեր քաղաքական համակարգում ճիշտ չի ընկալվում և ճիշտ չի մեկնաբանվում։ Այն խառնվում է «լեգալության» հետ։ Լեգալությունը օրենքի կատեգորիա է, լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական։ Եվ եթե մարդիկ մեծ լեգիտիմությամբ օժտում են քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին որոշակի ժամանակահատվածում, մինչև հաջորդ ընտրությունը էդ քաղաքական գործիչը կամ ուժը կարող է շատ արագ կորցնել իր լեգիտիմությունը՝ պահպանելով լեգալությունը, որովհետև ընտրություններում հավաքել է մեծամասնություն։ Այո, նաև լեգիտիմ ընդդիմություն է լինում, որովհետև էդ վստահությունը տալ ընդդիմությանը և եթե ընդդիմությունը գնա չարաշահի, չարդարացնելով հույսերն ու ծրագրերը, բնականաբար ընդդիմությունը ևս կորցնելու է իր լեգիտիմությունը։Եվ չի բացառվում, որ լինելով ընդդիմություն դու ավելի մեծ լեգիտիմություն ձեռք բերես, քան էն իշխանությունը, որ ժամանակին ունեցել է ավելի մեծ լեգիտիմություն։

-ՀՀԿ-ն իրեն լեգիտիմ զգու՞մ է էս պահին։

-Բնականաբար այո։ Եվ էս պահին գնահատելով ստեղծված մարդիկ էլ ասում են՝ կարծես թե Հանրապետականը միակ լիարժեք ընդդիմությունն է։

-Կներեք ձևակերպման համար՝ իշխանությունից վռնդվածը ինչպե՞ս կարող է լինել լեգիտիմ ընդդիմություն։

-Տեսեք։ Քաղաքական համակարգից դուրս գալ կամ իշխանությունը թողնել․․․ Մենք ըստ էության իշխանությունը թողեցինք։

-Թողեցի՞ք, թե ձեզ դուրս արեցին իշխանությունից։

-Ոչ, մենք իշխանությունը թողեցինք երկրի վարչապետի հրաժարականով, և դա պայմանավորված էր հանրային հուզումներով, հանրության պահանջի հիման վրա։ Եվ շատ կոպիտ եք մեկնաբանում, որովհետև իրականում մենք ունեինք իշխանությունը պահելու բոլոր ռեսուրսները։ Այդ թվում իրավական և օրինական ռեսուրսները։ Բայց սթափ գնահատելով իրավիճակը, մենք որոշեցինք թողնել իշխանությունը, բայց չթողնել քաղաքական դաշտը և քաղաքական պայքարը։ Ես իմ համոզմունքը ասեմ՝ եթե այսօր հնարավոր լինի ՀՀԿ-ի համար իշխանություն ձևավորել, ես դրան համաձայն չեմ, որովհետև քաղաքական ուժի և քաղաքական զարգացումների տրամաբանությունը խախտած կլինենք։ Ինչպիսին հասարակական տրամատրություններն են, էնպիսին էլ պետք է լինի քաղաքական համակարգը։

-Վերջերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը վերջին ամիսներին սպառազինություն չի ստանում։ Նիկոլ Փաշինյանը սա հերքեց։ Դուք եղել եք բանակի մեջ որպես ՊՆ փոխնախարար։ Մենք իսկապե՞ս էդ խնդրի առաջ ենք կանգնած։

-Բանակին, անվտանգության վերաբերող խնդիրներն ինձ համար սրբության սրբոց են։ Եվ ես հիմա պատրաստ չեմ որպես ընդդիմություն հայտարարություններ անել և դա երբեք չեմ անի։

-Հավանաբար տեղյակ եք, որ Դավիթ Շահնազարյանին հրավիրել են ԱԱԾ։ Դա հետապնդու՞մ է ՀՀԿ-ի կամ Դավիթ Շահնազարյանի հանդեպ։

-Կարծում եմ, որ դրա մեջ կան որոշակի դրսևորումներ քաղաքական դաշտում ճնշումներ բանեցնելու համար, որովհետև ըստ էության քաղաքական միտքը, քաղաքական խոսքը, մտահոգությունները օդից վերցված չեն։ Մենք որ ասում ենք Ղարաբաղյան հարցի լուծման մասով կան մտահոգություններ, օդից չենք ասում։ Դա նախ քաղաքական միտք է և էդ քաղաքական մտքին պետք է քաղաքական պատասխան ստանանք։

-Դավիթ Շահնազարյանն ասում է, որ իշխանությունը տրվել է Նիկոլ Փաշինյանին Արցախի դիմաց։ Որտեղի՞ց Դավիթ Շահնազարյանին այս տեղեկությունը։

-Թե՝ որտեղից, պարոն Շահնազարյանն այսօր ասել է, որ այդ մասին անպայման կշարունակի խոսել։ Բայց ես մտածում եմ, որ մենք Արցախի հարցում առաջիկայում ունենալու ենք լուրջ անհանգստություններ, և մենք դրան պիտի պատրաստ լինենք։ Մեզ պարտադրվելու են որոշակի լուծումներ։ Ավելի լավ է մենք հիմա սա զգուշացնենք, մեկ տարի հետո չլինեն այդ զարգացումները, կամ մեր իշխանություններն այնքան ուժեղ լինեն, որ կարողանան դիմադրել դրան, ինչը ես հիմա չեմ տեսնում, բայց դրա մասին չխոսել, լռել, կամ ԱԱԾ-ն բերել որպես դա կարգավորող գործիք ես սխալ եմ համարում։ Եթե ուժայինները պիտի սկսեն քաղաքական դաշտում դերակատարություն ունենալ, ուրեմն մենք պետք է այլևս պայմանավորվենք մեր իշխանությունների հետ, որ եկեք ժողովրդավարությունից չխոսենք։

-Հնարավոր է, որ Դուք ակնարկում եք, որ ՀՀԿ-ն տիրապետում է բանակցային մեխանիզմների, և Դուք Նիկոլ Փաշինյանին ակնարկում եք, որ այս հարցում նա պիտի համագործակցի ձեզ հետ։

-Ես միշտ ասել եմ, ասում եմ, որ Արցախի հարցը, անվտանգության հարցը այն հարցերն են, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ում հետ ասես, հանուն մեր երեխաների, հանուն մեր խաղաղ գոյակցության, հանուն Արցախի բնակչության անվտանգության։

Մհեր Արշակյան