ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 6 մարմնամարզիկով:
Մասնակիցների թվում է նաև Վահագն Դավթյանը, որը օգոստոսի 19-ին նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը:
Օղակների վարժության որակավորման փուլի ժամանակ ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել օրվա հոբելյարին ու նվեր հանձնել ծննդյան օրվա առթիվ:
ԵԱ-ին մասնակցում են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

