Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Վարորդական վկայական ստանալու կանաչ լույսը, հնարավոր է, վառվի միայն այն դեպքում, եթե քննությանը պատրաստվել եք ավտոդպրոցում։ Նախաձեռնությունը ՆԳՆ-ում է քննարկվել։ Նախարարությունը ոլորտի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե ինչպես են պատկերացնում ավտոդպրոցների լիցենզավորումը, ինչ պահանջներ պետք է ներառի այն և, ի վերջո, ինչ կտա այս փոփոխությունը պետությանը, քաղաքացիներին և տնտեսվարողներին։

Ավտոդպրոցներից մեկի հիմնադիր Արտաշես Ստեփանյանի խոսքով՝ լիցենզավորման շնորհիվ ոլորտը կմաքրվի անբարեխիղճ տնտեսվարողներից, իսկ վարորդների շրջանում կլինի որակական աճ։ 

Իսկ ինչպե՞ս է իրականացվելու այս գործընթացի վերահսկողությունը։ Քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գաբոյանը կարևորում է հենց այս հարցը՝ հաշվի առնելով տեխզննման պարտադիր լինելու դեպքում մինչև այժմ ունեցած փորձը, որը, ըստ նրա, պատշաճ չի իրականացվում։

Նախաձեռնությունը ողջունողների կողքին նաև կան մտահոգություններ,  բարձրաձայնողներ, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի և պետության կողմից հնարավոր հովանավորչության հետ կապված։ Գաբոյանը կարևորում է այս հարցում ավտոդպրոցների միջև առողջ մրցակցությունն ու հանրային վերահսկողությունը։

Միջազգային փորձն այս հարցում տարբեր է․ Գերմանիայում և Ավստրիայում վարորդական իրավունք ստանալու համար ավտոդպրոցում ուսուցումն էական և պարտադիր փուլ է, իսկ Շվեյցարիայում սկսնակ վարորդների համար նախատեսված է նաև պարտադիր ուսուցում և վերահսկվող վարման փուլ։ Ֆրանսիայում, հակառակը, որոշ դեպքերում հնարավոր է քննությանը պատրաստվել նաև առանց ավտոդպրոց հաճախելու։ ԵՄ-ն, ի դեպ, ավտոդպրոցների համար միասնական պարտադիր մոդել չունի․ երկրներն այս հարցը կարգավորում են ինքնուրույն։

Թեև ՀՀ ՆԳ նախարարությունն այս նախաձեռնությունը կյանքի կոչելու առաջին քայլերն արել է, դեռևս սահմանված չեն լիցենզավորման հստակ չափանիշները։ Արտաշես Ստեփանյանը նշում է՝ խոսքը միայն ավտոդպրոցների լիցենզավորման մասին չէ․ նախատեսվում է նաև որակավորել հրահանգիչներին և, ըստ նրա, հնարավոր է՝ հենց նրանց որակավորման հիման վրա որոշվի նաև ավտոդպրոցի լիցենզավորման հարցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան