Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում արդեն 2,5 տարի է, ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը շարունակական նվազման միտում է արձանագրում։ Այս մասին 2026թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ պարեկային ծառայությունը ոչ միայն ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը, այլև մեծ մասնակցություն ունի ընդհանուր հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման գործում։

«Ի՞նչ զարգացումներ ենք տեսնում այս ծառայության համար. իհարկե, թվային տիրույթում Քրեական ոստիկանությունը իր կարողությունները պետք է զարգացնի այն տրամաբանությամբ, որ շատ հանցատեսակներ հետզհետե կամ  նույնիսկ մեծ տեմպերով տեղափոխվում են համացանց, և համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար «պարեկություն» անելու տարածք։ Այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, կանխել, բացահայտել»,- ասաց Մկրտչյանը։

Արմեն Մկրտրյանի դիտարկմամաբ՝ ակտիվորեն գործում է նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունն իրականացնող Ջրային պարեկային ծառայությունը, որն անցած տարվա սեզոնին հայտնաբերել և առգրավել է շուրջ 4.5 տոննա ապօրինի որսած ձուկ։

Նշվեց, որ թվային և տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկայում կգործարկվի մասնագիտացված կիբեռլաբորատորիա, ինչը կխթանի նաև անդրազգային հանցավորության դեմ միջազգային համագործակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան