Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով

Լուրեր

26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
Բոլորը

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 2 սանտիմետրով։ Օգոստոսի 16-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.72 մետր։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սանտիմետրով։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1.701 մլն խորանարդ մետր ջուր։ Տարեսկզբից՝ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 167.156 մլն խորանարդ մետր։

Սևանա լճից ևս ջրառ է իրականացվել։ Օգոստոսի 10-16-ը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով՝ լճից բաց է թողնվել 10.835 մլն խորանարդ մետր ջուր։

Ընդհանուր առմամբ, հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 41.368 մլն խորանարդ մետր։

Այսպիսով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի մակարդակը նվազել է 2 սմ-ով, սակայն այն շարունակում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր մնալ։