496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ

Լուրեր

21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգմամբ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Ստուգումն ընդգրկել է 2022 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը։

Ըստ ԲԸՏՄ-ի՝ արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերի 496 ապօրինի հատված ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 114 մլն 686 հազար 928 դրամ։

Տեսչական մարմնի տվյալներով՝ անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի համաձայնության և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության։

Բացի այդ, կառուցվել է ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհ, առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման դրական եզրակացության և լիազոր մարմնի համաձայնության։

Ստուգմամբ արձանագրվել են նաև անտառահատման տոմսերի և անտառաշինական նախագծերի տվյալների անհամապատասխանություններ, ինչպես նաև համատարած անտառահատման ենթարկված տարածքներում անտառվերականգնման աշխատանքների չիրականացում և հատատեղերից փայտանյութի մնացորդների չհեռացում։

Առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։