Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների պատրաստակամությունը՝ մեծացնելու մեքենաշինական, մետալուրգիական և թեթև արդյունաբերության արտադրանքի, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների ու մարտկոցների մատակարարումները Հայաստան։

«Հուլիսի 24-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, նախարար Ե.Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների և այլնի մատակարարման ծավալները դեպի Հայաստան:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ընդլայնման՝ բարձր և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ասված է  Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։: