Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել

Լուրեր

15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Մանիլայում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Meduza-ն։

Բանակցությունները տևել են 35 րոպե։

ՌԴ ԱԳՆ-ն հանդիպման արդյուքների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերջին բարձր մակարդակի շփումների զարգացման գործում։

«Ուկրաինական խնդրի քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը և ընդգծել Կիևի ռեժիմի հետագա զինման անթույլատրելիությունն ու եվրոպական երկրների ընդհանուր առմամբ անկայունացնող քաղաքականությունը, որոնք շարունակում են ձգտել Ռուսաստանի «ռազմավարական պարտություն» հասցնել։ Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և հավատարմությունը Անքորիջում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի կողմից ներկայացված առաջարկներին, որոնց Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է»,- ասվում է հայտարարությունում։

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցում իրավիճակը։

Ըստ ռուսական կողմի՝ Լավրովը և Ռուբիոն ողջունել են «Ռոսկոսմոս»-ի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերականգնումը և նաև աջակցություն հայտնել միջխորհրդարանական փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանը։ Ուշադրություն է  դարձվել նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորմանը։

Պայմանավորվածություն ձեռք է բերվել շարունակել արտաքին գործերի նախարարությունների միջև շփումները, այդ թվում՝ երկու երկրների միջազգային կազմակերպություններում մասնակցության միջոցով։

Հանդիպումից առաջ Ռուբիոն լրագրողներին ասել էր, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի հետ։ Նա նշել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է իր  դերը խաղալ հակամարտության ավարտի գործում, «եթե հնարավորություն ընձեռվի»։

«Ես կարծում եմ, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսները կհամաձայնվեն, Միացյալ Նահանգները, հավանաբար, աշխարհում միակ երկիրն է, որը կարող է նման դեր խաղալ»,- նշել էր  պետքարտուղարը։

Ռուբիոն նաև նշել էր, որ այս ջանքերը «վերջին մի քանի ամիսների ընթացքում մի փոքր մարել են», սակայն հավելել, որ հանդիպումը կորոշի՝ արդյո՞ք հնարավորություն կա վերսկսել բանակցությունները։

Լավրովն էլ ասել էր, որ նախատեսում է Ռուբիոյի հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմը՝ նշելով, որ պետքարտուղարը վերջերս «բավականին երկիմաստ մեկնաբանություն է տվել Անքորիջի արդյունքների վերաբերյալ»։

Սա Լավրովի և Ռուբիոյի չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Նրանք նախկինում հանդիպել էին Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։

Bloomberg-ի  հաղորդմամբ՝ Ռուսաստանն այլևս չի ծրագրում Ուկրաինային վերադարձնել իր օկուպացված տարածքների մի մասը՝ որպես պատերազմը դադարեցնելու հնարավոր գործարքի մաս: Լրատվաամիջոցի աղբյուրները նշել են, որ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է որևէ տարածքային զիջում կատարել, քանի որ Կրեմլն այժմ խափանված է համարում 2025 թվականի օգոստոսին Անքորիջում կայացած ԱՄՆ-ի ու ՌԴ-ի  նախագահների գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնությունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի