Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ

Լուրեր

15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ հուլիսի 23-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուին տված մեկնաբանության մեջ նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկելու են Ուկրաինայում  պատերազմը, գրում է Current time-ը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, Ռուբիոն պատասխանել է, թե վստահ չէ, որ «ճնշում» եզրույթը ճիշտ է, սակայն դիվանագետները կքննարկեն Ռուսաստանի կողմից վարվող պատերազմն Ուկրաինայում։

«Իհարկե, կարծում եմ, որ Ուկրաինայում պատերազմը մեծապես խանգարել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին ընդհանուր լեզու գտնել այլ հարցերի շուրջ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ուսումնասիրի համագործակցության այլ հնարավոր ոլորտներ։ Միևնույն ժամանակ, մենք կցանկանայինք տեսնել այս պատերազմի ավարտը։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի համար լավ կլինի, եթե այն ավարտվի, ուստի մենք կբարձրացնենք այդ հարցը։ Եվ, ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգները շարունակում է բաց և պատրաստ լինել կառուցողական դեր խաղալ այս պատերազմը դադարեցնելու գործում, եթե հնարավորություն ընձեռվի, և դա կարող է լինել։ Մենք բաց ենք դրա համար, պատրաստ ենք խաղալ այդ դերը, քանի որ կարծում ենք, և  ես կարծում եմ՝ ռուսները կհամաձայնվեն ինձ հետ, որ մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որը կարող է խաղալ այդ դերը՝ փորձելով դրան վերջ դնել»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ հուլիսի 23-ին կհանդիպի Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է օրվա առաջին կեսին։

Հունիսի վերջին Ռուբիոն ասել էր, որ Թրամփի և Պուտինի միջև անցյալ օգոստոսին Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են միայն առաջարկներ, բայց համաձայնություններ  ձեռք չեն բերվել։

«Ալյասկայում համաձայնություն չի եղել. Ալյասկայում առաջարկ է արվել։ Դա երբեք համաձայնություն չի եղել։ Եթե համաձայնագիր լիներ, պատերազմը կավարտվեր։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմը կավարտվեր»,- ասել էր նա։

Պետքարտուղարը հրաժարվել էր մանրամասնել առաջարկը, բայց հղում էր արել հրապարակայնորեն հայտարարված Ռուսաստանի պահանջներին, այդ թվում՝ Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը։

Հետագայում Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ  պայմանավորվածություն չի եղել։

«Անքորիջում իրականում որևէ համաձայնություն չի եղել։ Անքորիջի ոգին, չնայած որևէ պաշտոնական փաստաթղթում չի արտահայտվել, և ոչ ոք որևէ ստորագրություն չի  դրվել, բայց  քննարկել ենք  Անքորիջում Ուկրաինայում ճգնաժամը ավարտելու որոշակի հնարավորություններ: Եվ քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ արել էր»,- ասել էր Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի