Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Լուրեր

24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման մասին հինգշաբթի՝ հուլիսի 23-ին Մանիլայում (Ֆիլիպիններ) կայանալիք ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը «չի պատասխանել իր սեփական առաջարկներից հրաժարվելով», որոնք հայտարարվել էին 2025 թվականի օգոստոսին Անքորիջում կայացած գագաթնաժողովում։ Լավրովն այդ առաջարկները որակել է որպես հայտնի, բայց մանրամասներ չի ներկայացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո որևէ կոնկրետ որոշում պաշտոնապես չի հայտարարվել։

«Ինչ վերաբերում է մոտեցող կարգավորման վերաբերյալ նախագահ Թրամփի կանխատեսմանը, ես վաղը կհետաքրքրվեմ Մարկո Ռուբիոյից»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Անքորիջում առաջարկներ են արվել, սակայն համաձայնություններ ձեռք չեն  բերվել։ Ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Լավրովը, Վաշինգտոնին մեղադրել են «Անքորիջի ոգուց» հրաժարվելու մեջ։

Bloomberg-ի տվյալներով՝ «Անքորիջի ոգուց» հրաժարվելու, Ռուսաստանի դեմ շարունակվող ուկրաինական հարվածների և ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՌԴ նախագահ Պուտինը խստացրել է իր տարածքային պահանջները և մտադիր է պահպանել Սումիի ու Խարկովի մարզերի գրավված հատվածները որպես անվտանգության գոտի։ Գործակալությունը նաև պնդում է, որ Կրեմլը պատրաստ չէ բանակցություններ վարել, քանի դեռ ամբողջ Դոնբասը չի գրավվել։

Մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը երկու տարի առաջ՝ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ, հնչեցրել  էր Ուկրաինայում «ռազմական գործողությունների դադարեցման հիմնական պայմանները»։ Այդ ժամանակ նախագահը խոսել էր Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի