Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է ղազախական «Ելիմայի» նկատմամբ արտագնա հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում, Ղազախստանից հաղորդում է Factor TV-ի թղթակիցը։

«Կարծում եմ՝ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, թեև երկու թիմերն էլ ունեին հնարավորություն։ Դարձյալ հավասար խաղ ստացվեց: Մենք բնավորություն ցույց տվեցինք, ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին կամքի ուժի և բնավորության համար: Ամեն օր այսպիսի խաղ չես տեսնի: Արդյոք սպասո՞ւմ էինք 11-մետրանոցների. այո, երկու օր մարզումների ժամանակ աշխատել ենք դրա վրա: Մենք ամեն ինչի պատրաստ էինք։

Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու վերաբերյալ կասեմ, որ մենք աշխատել էինք այդ ուղղությամբ և տեսել էինք, թե ով է ավելի սառնասիրտ, ով է ճիշտ կատարում հարվածը։ Արսենը սառնասիրտ, փորձառու անձնավորություն է։ Բացի այդ, այն ֆուտբոլիստներից մի քանիսը, ովքեր սովորաբար իրացնում են մեր 11-մետրանոցները, այդ պահին արդեն փոխարինվել էին։ Մի ֆուտբոլիստ հրաժարվեց իրացնել հարվածը, ինչը ես լրիվ նորմալ եմ համարում։ Եթե մարդը զգում է, որ հոգեբանորեն պատրաստ չէ, ավելի պրոֆեսիոնալ է հրաժարվելը, քան լռելն ու վրիպելը։

Արսենն ասաց, որ պատրաստ է։ Վրիպեց, բայց հետո ուղղեց իր սխալը՝ արդեն մրցակցի հարվածը հետ մղելով:

11-մետրանոց հարվածաշարը չի կարող վիճակախաղ լինել։ Ես հարգում եմ բոլորի կարծիքը, բայց իմ համոզմամբ՝ 11-մետրանոցները վիճակախաղ չեն։ Դու ընտրում ես, թե ով պետք է առաջինը հարվածի։ Օրինակ՝ մենք գիտեինք, որ Փիլոյանն ունի այդ բնավորությունն ու սառնասրտությունը, դրա համար էլ առաջինը նա էր հարվածում։ Մենք նույնիսկ հերթականությունն էինք նախապես որոշել։ Իհարկե, ինչ-որ մեկը կարող է սայթաքել, ընկնել, բայց դա վիճակախաղ չէ։

11-մետրանոցներն առանձին խաղ են։ Դրանք հոգեբանական պայքար են։ Ով ավելի ամուր է հոգեբանորեն, նա էլ հաղթում է։

Ինչ վերաբերում է հաջորդ մրցակցին, մենք դեռ չենք վերլուծել «Կլուժի» խաղը։ Երբ ուսումնասիրենք մրցակցին, նոր կհասկանանք, թե ինչպես պետք է խաղանք։

Մի բան հստակ է՝ ցանկացած մրցակցի մոտենում ենք դրական տրամադրությամբ և սպորտային ագրեսիայով։ Մենք ուզում ենք հաղթել, ուզում ենք անցնել հաջորդ փուլ։ Կվերլուծենք մրցակցին, հետո արդեն կհասկանանք, թե ինչ մարտավարություն ենք ընտրելու»,- նշել է մարզիչը։

Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտը» հաղթել էր հետխաղային 11-մետրանոցներով` 6:5։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, թիմերը մեկական գոլ խփել էին նաև լրացուցիչ 30 րոպեներին։

Երևանում կայացած առաջին խաղում ևս գրանցվել էր ոչ-ոքի` 1։1։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Դավիթ Եղիազարյան