ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ալաշկերտը» դրամատիկ հաղթանակով դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ղազախական «Ելիմային»։

Ղազախստանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ թիմերը մեկական գոլ խփեցին նաև լրացուցիչ ժամանակում։ Երևանյան ակումբը հաշիվը 2:2 դարձրեց վերջին վայրկյաններին։

Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հյուրերը հաղթեցին 6:5 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ «Ալաշկերտից» միակ վրիպումը թույլ տվեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը քիչ անց նաև հաղթական սեյվ կատարեց։

Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշիվը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Ելիմայ» (Ղազախստան) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2:2 (11-մետրանոցներով` 5:6) (առաջին հանդիպում՝ 1։1)

Ամկալ Բախտիյարով, 11, Հրվոյե Իլիչ, 96 – Մոմո Տուրե, 4, Դաուդա Տոգոլա, 120+1