Ծառուկյանի մասին մոռացե՞լ էին, քանի չէր հիշել Փաշինյանը․ առյուծներ, կենդանիների խրտվիլակներ և 8 մլրդ դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
07.07.2026 | 20:49
Ծառուկյանի մասին մոռացե՞լ էին, քանի չէր հիշել Փաշինյանը․ առյուծներ, կենդանիների խրտվիլակներ և 8 մլրդ դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:44
Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը. գաղտնի պլանի մեջ սա էլ է մտնում. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:30
Սամվել Կարապետյանի ասած «ուժեղ հավաքը» կրկեսում արեցին, ընդդիմությունը չի կարող փողոց գեներացնել․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:14
Գագիկ Ծառուկյանի գործով մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ՝ ձերբակալվել. ՔԿ
07.07.2026 | 20:13
Վերաքննիչ դատարանը մեղմացրել է Մարին Լը Պենի դատավճիռը․ նա կկարողանա մասնակցել Ֆրանսիայի 2027թ․ նախագահական ընտրություններին
07.07.2026 | 19:59
Մենք հինգ F-35 ինքնաթիռների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողանը՝ Թրամփին
07.07.2026 | 19:48
Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:38
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
07.07.2026 | 19:30
Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
Բոլորը

ԱԱԾ-ականներն ու ՔԿ-ի քննիչները երեկ շուրջ 12 ժամ ԲՀԿ առաջնորդի՝ Առինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատանը խուզարկություն էին իրականացնում։  Խուզարկության ավարտին Ծառուկյանին ձերբակալեցին։ Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Խոսքը, մասնավորապես, 8 մլրդ դրամից ավելի գույքերի հափշտակության մասին է։ ՔԿ-ից ձեռնաշղթայով դուրս բերված Գագիկ Ծառուկյանը մեղադրանքները չի ընդունում։

«Ուրեմն մեղադրանքը լրիվ սարքած, սուտ փուչիկ, լրիվ սարքած է»,- ՔԿ-ից դուրս գալով՝ հայտարարեց Ծառուկյանը։ 

ՔԿ-ն երեկ հայտնեց Ծառուկյանին առնչվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակում նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին է։ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։ Ըստ հաղորդագրության՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Այն, որ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը նախասիրություն ունի՝ որսալ վայրի կենդանիներ և նրանց գլուխները կախել իր տան պատերից, կամ ունի սեփական կենդանաբանական այգին, որտեղ պահում է առյուծներ, վագրեր, կոկորդիլոսներ, կապիկներ, որևէ մեկի համար գաղտնիք չէր։ 2024 թվականին Ծառուկյանն իր տուն այցելած Արուս Կավկազ անունով հայտնի բլոգերի հետ զրույցում էր խոստովանել, որ ինքն անձամբ է որսում կենդանիներին։

Այսօր Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց, թե Ծառուկյանը բազմաթիվ կենդանիների որսը կատարել է օրենքի շրջանակում։

«Ցանկացած մարդ ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի պայմաններով որս իրականացնել»,- ասաց Տոնոյանը։

Factor TV-ն դեռևս 2024 թվականին, ուսումնասիրելով բլոգերի կողմից հրապարակված տեսանյութը, պարզել էր, որ Ծառուկյանի առանձնատան սրահներից մեկի պատերին բազմաթիվ եղջերուների և քարայծերի գլուխներ են, հատակին՝ գորշ արջի մորթիներ։ Քննչական կոմիտեից դեռևս 2 տարի առաջ էին հայտնել, որ հարուցվել է երկու քրեական գործ՝ արգելված վայրի կենդանի կամ թռչուն որսալու հոդվածով, Ծառուկյանը հարցաքննվել էր։ Դրանից հետո Factor TV-ն պարբերաբար հարցումներ է արել նախաքննական մարմին՝ պարզելու, թե ինչ նոր զարգացումներ կան․ ՔԿ-ից միայն փոխանցում էին, որ նախաքննությունը շարունակվում է։

Փաստորեն, շուրջ 2 տարի մոռացության մատնված  թեման ակտիվացավ նախընտրական շրջանում․ Փաշինյանն ու Ծառուկյանը միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքերում հիշեցին առյուծներին։  

«Իմ մասով ասաց՝ շպիոն, Ճ-կլասի շպիոն, եթե ապացուցեն, թող ինձ հրապարակում գնդակահարեն, ես էլ թուղթը կստորագրեմ։ Բայց եթե չեն ապացուցում, թող գա մտնի առյուծի բունը, դուրս գա, ընդ որում՝ որձ առյուծի»,- ասել էր Ծառուկյանը Փաշինյանի մեղադրանքներին ի պատասխան։

Փաշինյանի հակադարձումը պակաս կոշտ շեշտադրումներով չէր․ «Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու, առաջիկա տարիներին, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ»։

Ծառուկյանի առանձնատան տարածքից տեղափոխված առյուծներն ու վագրն այժմ Կենդանաբանական այգում են։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը Factor TV-ին փոխանցեց, որ կենդանիները գտնվում են կարանտինային գոտում, անցնում են բուժզննություն։ Արդյո՞ք կենդանիները վատ պայմաններում են պահվել․ բնապահպանության վարչության պետը փոխանցեց՝ մի քանի օր է անհրաժեշտ վերջնական գնահատականի համար։

«Առաջին կարճ շփումից մեր կենդանաբույժներն արձանագրել են բացակայող ատամներ կամ մեծ տարիք, մինչև առանձին-առանձին գնահատում չիրականացվի, չենք կարողանա ասել՝ ինչ խնիրներ կան կամ արդյո՞ք խնդիրներ կան»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան։

Մասնավոր կենդանաբանական այգի ունենալու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը։ Այսօր նախարարությունից հետաքրքրվեցինք՝ երբվանի՞ց է Ծառուկյանի կենդանաբանական այգին գործում, արդյո՞ք գերատեսչությունը մինչ այս ստուգումներ իրականացրել է՝ պարզելու համար՝ պահպանվո՞ւմ են օրենքով սահմանված պայմանները։ Նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ 2025 թվականին մերժել են Ծառուկյանի՝ կենդանաբանական այգի ունենալու դիմումը, միաժամանակ, անպատասխան թողեցին հարցը, թե մինչ այս ի՞նչ հիմքով է այն գործել։ Անի Հակոբյանն առաջարկեց այլ հարցերի պատասխանը ստանալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, այնտեղից էլ առաջարկեցին դիմել ՔԿ։ Իրավապահ կառույցն էլ փոխանցում է՝ այս փուլում այլ տեղեկություն չի հաղորդում։  

Ավելի ուշ Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել։

Մինչ այդ, մեկ այլ հարց է մնում բաց՝ ինչո՞ւ էր Քննչական կոմիտեն երկու տարուց ավելի լուռ, երբ կենդանիների պաշտպանությամբ զբաղվողներն ահազանգում էին, որ Ծառուկյանի տնից հրապարակված կադրերում առկա են նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների խրտվիլակներ։

Ավելին, ԱԱԾ-ն Ծառուկյանի տանը կենդանիների խրտվիլակների և կենդանաբանական այգու առկայությունն արձանագրել էր նաև 2020 թվականին, երբ ընտրակաշառքի գործով խուզարկություն էր իրականացնում նրա տանը։

«+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ Գարեգին Միսկարյանն ընդգծում է՝ ենթադրյալ իրավախախտումներն իրավապահները հիշում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունները քաղաքական նկատառումներով խնդիրներ են տեսնում։

«Ծառուկյանի խրտվիլակները, Արենի արգելոց կա, իր կողմից ուղղաթիռով իրականացվող որսը ոչ մի տեղ տեղից չէր շարժվում, բայց հիմա, քանի որ կա քաղաքական պահանջ, Դատախազությունը և քննչական մարմիններն անմիջապես սկսեցին արագ տեմպերով իրականացնել խուզարկություն»,- ասում է Միսկարյանը։

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներից դատելով՝ Ծառուկյանի շուրջ նոր զարգացումները չեն բացառվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան