Սահմանադրությունը, որը մեզ պարտադրվեց, որևէ աղերս չունի իրական պառլամենտարիզմի հետ. Ավետիք Իշխանյան

Լուրեր

04.09.2026 | 19:14
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
04.09.2026 | 18:10
Մարտի 1-ի գործով մեղադրանք՝ «Շերիֆին» // Ծառուկյանը կալանքի տակ կմնա․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 18:00
«Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատողը տուգանվել է 15.2 մլն դրամով և պարտավորվել փոխհատուցել բնակիչներին
04.09.2026 | 17:47
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում Անվտանգության ծառայության շենքին․ Զելենսկին հանձնարարել է հայելային պատասխան տալ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:43
Նեպալում, աղետալի ջրհեղեղից ինը օր անց, փրկարարները թունելից երկու աշխատողի են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 17:30
Երկու օր Ոսկերիչների փողոցը որոշակի ժամերի փակ կլինի
04.09.2026 | 17:17
Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը
04.09.2026 | 17:10
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել
04.09.2026 | 17:00
Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել
04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
Բոլորը

Իշխանության տարանջատումը հնարավոր է միայն պառլամենտական համակարգում, դա իմ համոզմունքն է: Նոյեմբերի 29-ին «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: 2015 թվականին փոփոխված Սահմանադրությունը, սակայն, Իշխանյանի կարծիքով, որևէ աղերս չունի իրական պառլամենտարիզմի հետ:

«Եթե կարդաք Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը, որը հրապարակվեց 2014 թվականին, փայլուն էր գրված, ոնց որ ընդդիմությունը գրած լիներ: Բայց դրանից հետո ստեղծվեց մի սահմանադրական նախագիծ, որը դարձավ Սահմանադրություն և մեզ պարտադրվեց: Այն, որևէ աղերս չուներ իրական պառլամենտարիզմի հետ, այն խեղաթյուրեց պառլամենտարիզմ հասկացությունը, և միապետի լիազորությունները նախագահից փոխանցվեցին վարչապետին»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Խոսելով պետություն-իշխանություն տարանջատման մասին՝ Ավետիք Իշխանյանը նշեց պետության այն հստակ մարմինները, որոնք պետք է զերծ լինեն քաղաքական ուժի ազդեցությունից. «Դրանք հատկապես ուժային կառույցներն են ու դատաիրավական համակարգը: Ոստիկանություն, բանակ, դատախազություն և, իհարկե, ամենակարևորը՝ դատարաններ. սրանք այն պետական մարմիններն են, որոնք մնում են անձեռնմխելի»:

Ըստ նրա՝ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է հասկացել, որ «բարի թագավորներ չեն լինում, և կարևորը պետական ինստիտուտների աշխատանքն ու իշխանության տարանջատումն են»: «Եվ հիմա ինձ համար բավական տհաճ էր և անսպասելի, որ նոր քաղաքական ուժը, որ եկել է, իր ծրագրում չունի այն փոփոխությունները, որոնց մասին ես ասում եմ: Խոսքն ինչի մասին է. ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության նախարարության ստեղծման: Դա սահմանադրական փոփոխություն չի պահանջում»,- հավելեց բանախոսը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով էլ՝ հասարակության համար լուրջ պահանջ է Սահմանադրությունը վերանայելու խնդիրը:

«Միշտ կարծել եմ, որ սա մեր ամենավատ Սահմանադրությունն է: Մեզ մոտ սահմանադրությունները գնալով ավելի ու ավելի սահմանափակող են դառնում: Ինչքան իրավունքի մասին խոսվում է, այնքան հնարավորությունները սահմանափակ են դառնում: Եվ սա իմ թիվ մեկ խնդիրն է»: