ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հուլիսի 2-ին Google-ը վերջանակապես պարտվել է ԵՄ հակամենաշնորհային մարմինների հետ տարիներ շարունակ տևած դատական ​​​​վեճում: Եվրոպական Միության բարձրագույն դատարանը մերժել է ընկերության բողոքարկումն ավելի քան 4 միլիարդ եվրո տուգանքի դեմ, հայտնում են Reuters-ը և Deutsche Welle-ն, գրում է The Insider-ը։

Տուգանքը նշանակվել էր դեռևս 2018 թվականին և սկզբնապես կազմել էր 4,3 միլիարդ եվրո: Այնուհետև Եվրոպական հանձնաժողովը մեղադրել է ընկերությանը իր Android օպերացիոն համակարգի գերիշխող շուկայական դիրքը չարաշահելու մեջ: Նշված պատճառներից մեկը հեռախոսների արտադրողների կողմից սարքերում Google Play-ը, Google Search-ը և Chrome-ը նախապես տեղադրելու պահանջն էր:

Այս տարիների ընթացքում Google-ը բողոքարկել է տուգանքը։ 2022 թվականին նրան հաջողվել էր կրճատել տուգանքը մինչև 4,1 միլիարդ եվրո՝ այն բանից հետո, երբ ստորին դատարանը նվազեցրել է այն։ Ավելի ուշ Google-ը բողոքարկել էր Եվրոպական Միության Արդարադատության դատարան՝ Եվրոպայի բարձրագույն դատարան, սակայն վերջինը կանգնել էր հակամենաշնորհային մարմինների կողքին։

Google-ի ներկայացուցիչները դատական ​​հայցն արդեն անվանել են «անհիմն»։ Նրանք մեղադրել են դատարանին Android-ն օգտատերերի համար հասանելի դարձնելու գործում ընկերության ներդրումները հաշվի չառնելու մեջ։ DW-ն նշում է, որ ընկերությունը նախկինում ԵՄ-ին մեղադրել էր Apple-ի կողմից iPhone-ներում սեփական ծառայությունները գովազդելու նմանատիպ պրակտիկայի նկատմամբ աչք փակելու մեջ։

Այս դեպքը Google-ի ու ԵՄ-ի միջև հակամենաշնորհային վեճերից միայն մեկն է։ Ընկերությանը նշանակված տուգանքը ռեկորդային է ԵՄ հակամենաշնորհային մարմինների համար, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տասը տարիների ընթացքում Google-ը ԵՄ-ից կուտակել է մոտ 11 միլիարդ եվրոյի տուգանքներ՝ հակամենաշնորհային տարբեր խախտումների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի