Հռետորաբանությունն ընտրվում է ըստ անհրաժեշտության․ Արայիկ Հարությունյանը` «փռեմ ասֆալտին», «ծեփեմ պատին» արտահայտությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.07.2026 | 09:35
Ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքից «փռելու ենք ասֆալտին», «ծեփելու ենք պատին» արտահայտություններն ենք լսում։ Կարծում եք ընտրողը նման հռետորաբանությո՞ւն է սպասում ձեզանից:

-Ամբողջ աշխարհում քարոզարշավի ժամանակ հռետորաբանության տարբեր ելևէջներ են լինում։ Եվ, ըստ անհրաժեշտության ու իրավիճակի, քաղաքական ուժերն ընտրում են իրենց հռետորաբանությունը: Նման հռետորաբանություն եղել է նաև մինչև քարոզարշավը։

-Այդ քարոզարշավներին մասնակցում են նաև դպրոցական երեխաները։ Ձեզ՝ որպես կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի, չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունները կարող են բացասական անդրադարձ ունենալ նրանց վրա:

-Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղերձներ է հղում նաև մեր աշակերտներին, ինչը հետագայում շատ ավելի լավ սերունդ ձևավորելու նախադրյալ է ստեղծում։

-Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն իրողությունը, որ երեխաններն էլ են մասնակցում քարոզարշավին։

-Ես մի քանի անգամ արձանագրել եմ, որ կան աշակերտների խմբեր, որոնք դասերից փախչում և գալիս են քարոզարշավին: Եղել են դեպքեր, որ ես նրանց դպրոց եմ ուղարկել, բայց դասերից հետո նրանց իրավունքները չենք կարող սահմանափակել: Այդ աշակերտներն ապրիլ-մայիսին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքական գործընթացներին: Եվ նրանց  մասնակցությունը, թերևս, հետհեղափոխական գործընթացների շարունակությունն է:

-ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ երեխաներին քարոզչության մեջ ներգրավելու փոխադարձ մեղադրանքներ եք հնչեցրել: Եվ, ընդհանրապես, հաճախ եք միմյանց նկատմամբ քննադատություն հնչեցնում։ Դա նույն պաշտոնը զբաղեցնելու բարդույթի արդյո՞ւնք է:

-Դուք չեք կարող մատնանշել, որ որևէ նման դեպք է եղել, մենք որևէ մեկին չենք օգտագործում։ Ես պարոն Աշոտյանի հետ որևէ փոխհրաձգության մեջ չեմ, ես կոնկրետ հարցադրումներ եմ անում, որին նա պատասխանում է անթույլատրելի միջոցներով՝ թաքնվելով իր երեխաների հետևում:

-Նախկին իշխանություններն «Իմ քայլը» դաշինքին մեղադրում են վարչական լծակներն օգտագործելու մեջ և հորդորում չկրկնել իրենց սխալները: Դուք բացառո՞ւմ եք, որ այս ընտրություններին նախարարություններում, գյուղապետարաններում, նաև դպրոցներում վարչական լծակներ եք օգտագործելու:

-Ես այս պահին բացառում եմ վարչական լծակների կիրառումը  դպրոցներում: Նման հարց բարձրացնողներին խնդրել եմ գեթ մեկ օրինակ բերել: Որևէ պատասխան չեմ ստացել:

-Ձեր մրցակիցները քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ տասը հազար ուսուցիչների կրճատման ծրագիր ունենալու համար: Ե՞րբ է նախատեսվում այդ կրճատումը և, մինչ այդ, ի՞նչ է արվում նրանց աշխատանքով ապահովելու համար:

-Ցավում եմ, որ այդ մարդիկ կիսատ են մեջբերում այն, ինչ ասում են: Ինքս ասել եմ, որ արդյունավետության ապահովման նման քայլերի դեպքում պետք է միջոցներ գտնենք՝ այդ մարդկանց այլ ոլորտներում ներգրավելու համար: Մասնավորապես, դպրոցներում ունենք մեծ թվով թափուր աշխատատեղեր և վերապատրաստումների միջոցով ուսուցիչներին այդ աշխատատեղերում ներգրավելու, օրինակ՝ ֆիզիկայի ուսուցչին վերապատրաստման միջոցով մաթեմատիկայի ուսուցչի աշխատանք առաջարկելու հնարավորություն:

-Մենք հաղորդաշար ենք պատրաստում գյուղական համայնքների դպրոցների կամ կրթական հնարավորությունների մասին։ Եվ հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ աշակերտները հարևան գյուղի դպրոց կամ ավագ դպրոց գնալու համար չեն ստանում հատկացվող ուղեվարձը։ Ի՞նչ է արվում  հատկացված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ:

-Մենք մարզպետարաններին խնդրել ենք գույքագրել այդ խնդիրները։ Հիմա պետք է հասկանանք, թե ո՞րն է դրա լուծման օպտիմալ ձևը: Բայց ցանկացած լուծման գնալիս մենք առաջին հերթին ելնում ենք աշակերտների և ուսուցչի շահերից։

-Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները բազմաթիվ դեպքեր բացահայտեցին, որ դպրոցներում տարբեր աշխատատեղերում մարդիկ կան գրանցված, բայց չեն աշխատում, իսկ նրանց փոխարեն աշխատավարձերը ստանում են տնօրենները։ Հիմա նման երևույթները վերացե՞լ են մեր դպրոցներում:

-Եղել են նման երևույթներ, գիտեմ մի քանի տասնյակ հարուցված գործերի մասին: Հիմա չկան: Ես պետք է ասեմ, որ մենք ունենք դպրոցների շատ լավ տնօրեններ և ուսուցիչներ: Եվ առանց նրանց չենք կարողանա բարեփոխումներ իրականացնել:

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շարունակելու եք պաշտոնավարե՞լ, թե՞ այլ պաշտոնի եք անցնելու:

-Այդ հարցը կորոշվի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության կամ ընտրությունների արդյունքների: Թիմային քննարկումների արդյունքում կորոշվի, թե ով որ պաշտոնին կնշանակվի:

-Տեղեկություններ էին շրջանառվում, թե Դուք, հնարավոր է, նշանակվեք ԵՊՀ ռեկտոր:

-Չի եղել նման քննարկում:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Արմինե Ավետյան