Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընդմիջմանը ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը Factor TV-ի հարցին ի պատասխան մեկնաբանեց ՍԴ նախագահի կողմից իրեն հայտարարված նկատողությունը՝ նշելով, որ այն տրվել է առանց թույլտվության խոսելու համար, մինչդեռ ինքը պարզապես առարկել է դատավորի հարցադրման ձևակերպմանը։

Օրբելյանի խոսքով՝ դատավարությունում օգտագործվել է, իր ձևակերպմամբ, «մերկացնող հարց», որը, ըստ նրա, դատավարական կանոններով անթույլատրելի է և կարող է հիմք հանդիսանալ դատավորի վարույթից հեռացման համար։ Նա նշել է, որ եթե հարցը վերաբերեր տարբեր պետությունների գործողությունների ազդեցությանը ընտրությունների վրա, այն կլիներ թույլատրելի, սակայն, ըստ նրա, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումները պարունակել են արդեն իսկ կանխորոշված պնդումներ։

Փաստաբանը նաև դժգոհեց, որ նիստի ընթացքում շարունակաբար խոսվել է «երեք ուժերի» մասին՝ չհստակեցնելով դրանց անվանումները։ Նրա համոզմամբ՝ դա կարող է վկայել կողմնակալ վերաբերմունքի մասին։

Անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին՝ Օրբելյանն ասաց, որ իրենց նպատակը դատավորի ինքնաբացարկ պահանջելը չէր, այլ դատարանի ուշադրությունը հնարավոր անաչառության խնդրի վրա հրավիրելը։

«Մենք գտնում ենք, որ հիմքերը կան, որ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը բարձրացվի։ Խնդիրը ոչ թե նրանում է, որ հարցը դուր չի գալիս, այլ նրանում, որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ»,- հայտարարեց նա։

Օրբելյանը նշեց, որ իրենց բողոքում արձանագրված է նաև այն դիրքորոշումը, ըստ որի՝ օտարերկրյա պետությունները միջամտել են Հայաստանի ընտրական գործընթացին՝ կոնկրետ քաղաքական գործիչների անվանական աջակցություն հայտնելով։

Նշենք, որ նիստի ընթացքում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց․ «Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։

Մանրամասները` տեսանյութում: