Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի շարքային քաղաքացիների համար։ Նրա խոսքով՝ Արևմուտքը, որը «Երևանին դիտարկում է միայն որպես Մոսկվայի դեմ պայքարի գործիք», շահագրգռված չէ հայ ժողովրդի բարեկեցությամբ, հայտնում է Ведомости-ն։

Մեդվեդևը նաև պնդել է, որ արևմտյան երկրները միջամտել են Հայաստանում անցկացված ընտրարշավին։

Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Արևմուտքը նպատակ ունի Հայաստանի քաղաքական դաշտը «մաքրել» այն բոլոր ուժերից, որոնք հանդես են գալիս Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին։

Նա նշել է, որ «Եդինայա Ռոսիա»-ում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, որտեղ, նրա խոսքով, Գլխավոր դատախազությունը պահանջել է անձեռնմխելիությունից զրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրա գնահատմամբ՝ այդ քայլերը, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, հակասում են ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին իշխանությունների հայտարարություններին։

Մեդվեդևը նաև անդրադարձել է հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դրանց մասնակցել է ընտրողների գրեթե 59 տոկոսը։ Նա հիշեցրել է, որ ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը և որոշ դիտորդներ հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին։

Բացի այդ, Մեդվեդևն անդրադարձել է ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին։ Նա հիշեցրել է, որ հունիսի 26-ին Ռոսսելխոզնադզորը ամբողջությամբ արգելել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Նրա խոսքով՝ ռուսական շուկայի փակման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ձկնամթերքի արտահանումից ստացվող շուրջ 80 մլն դոլարի եկամուտը։

Նա նաև նշել է, որ մայիսի վերջին Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ, իսկ հունիսի սկզբին այդ ցանկում ներառվել էին նաև բալը, խաղողը, կենդանի ձուկը, ինչպես նաև խնձորը, տանձը, սմբուկը, կարտոֆիլը և չրերը։ Միաժամանակ ռուսական գերատեսչությունը հայտարարել է, թե այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտադրանքի որակի հետ կապված խնդիրներով, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։