Որտե՞ղ են այն պաշտոնյաները, որոնք հայտարարում էին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չի կառուցվի

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումից հետո տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի մոտ հարց է ծագել․ «Ինչո՞ւ այս տարիների ընթացքում Հայաստանը չկարողացավ այլընտրանքային ճանապարհ ստեղծել կամ մասնակից դառնալ նման ճանապարհին։ Երբ խոսում ենք, որ շրջափակումից դուրս գալու համար քայլեր չեն արվում, նկատի ունենք նաև սա, որ այս տարիների ընթացքում խաչմերուկ դառնալու հնարավորություններն ավելի փոքրացան»,- Factor.am-ի հետ զրւյցում ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Ըստ տարբեր հաշվարկների՝ նախագծի ընդհանուր արժեքը գերազանցել է 600 միլիոն ԱՄՆ դոլարը։

Խաչատրյանը շեշտեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումն ու շահագործումն «ավելի շատ քաղաքական ծրագիր է, քան՝ տնտեսական»․ «Այն տարիներին, երբ սկսվեց իրագործվել այդ երկաթգիծը, շատ էր խոսվում Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման մասին․ հիշո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման շրջանը, ֆուտբոլային դիվանագիտությունը: Եթե ստացվեր այնպես, որ իսկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնում լիներ, այս երկաթգիծը չէր կառուցվի։ Այդ ժամանակ երկաթգծի վերականգումը կարևոր հիմնավորումներից էր, որով հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտություն կար: Ի դեպ, հայաստանյան իշխանությունները ժամանակին հայտարարում էին, որ այս երկաթգիծն իրականություն չի դառնա»,- հիշեցրեց ՀԱԿ անդամը։

Ըստ տնտեսագետի՝ սա առաջին դեպքն է, երբ նման ահռելի ներդրումներ են կատարվել Կարսում: «Եվ փաստորեն Կարսը դառնում է երկաթուղային հանգույց․ ադրբեջանցիների նախաձեռնությամբ և վրացիների մասնակցությամբ նման երկաթագիծ կառուցվեց։ Մենք, իհարկե, կարող էինք օգտվել, եթե այն թեզն առաջ չքաշեինք, որ կարող ենք 1000 տարի էլ շրջափակման մեջ ապրել, այլ առաջնորդվեինք նրանով, որ օգտագործեինք Հայաստանի աշխարհագրական դիրքը և դառնայինք խաչմերուկ»,- նկատեց Վահգան Խաչատրյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ այլընտրանք կարող էր լինել Գյումրի-Կարս երկաթգիծը, ինչի շնորհիվ Երևանից դեպի աշխարհի ցանկացած կետ բեռնափոխադրում կարող էր իրականացվել. «Սակայն այս խնդրին լուրջ չի վերաբերվել ՀՀ-ն, գործող իշխանությունները․ ուղղակի որոշում են կայացրել, որը կոչվում էր 1000 տարի ապրենք շրջափակման մեջ, և ոչ ոք լուրջ չէր վերաբերվում հեռանկարին, որ երկաթգիծը կարող է աշխատել»։

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել, թե տնտեսական ինչ արդյունքներ կգրանցվեն այս երկաթգծի շահագործման հետևանքով, բայց «մի կարևոր ճշմարտություն կա»: «Եթե կա այլընտրանք, պետք է գնահատել, Հայաստանն այդ այլընտրանքի բացակայությունից է տուժում, որից օգտվում են նաև վրացական բեռնափոխադրողները։ Եթե տնտեսական գործունեության մեջ ցանկացած այլընտրանք կա, դա նշանակում է ՝ զարգացման հնարավորություններ կան, եթե չկան, նշանակում է ճահճի մեջ ենք լինելու, ինչպես հիմա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Սեդա Ղուկասյան