Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կառույցից Factor.am-ին փոխանցեցին, որ ստացել են միջնորդությունը։ Որն է միջնորդության հիմնավորումը՝ ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԿԸՀ-ից չեն հայտնում։

ԿԸՀ-ից միայն փոխանցեցին, որ միջնորդությունը կքննվի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ գործի քննությունից հետո։

Հիշեցնենք, որ ընտրություններից երկու օր անց` հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար: Սա պարզ դարձավ այն բանից հետո, երբ «Զվարթնոց» օդանավակայանում Ծառուկյանին թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան նշել էր, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում ենթադրյալ հարկային խախտումներին։

«Գործն այս պահին քննվում է, 19 թե 24 թվականի մասին է խոսք գնում: Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսքը, որը նախկինում է, ըստ էության, բացահայտվել, և այդ դեպքով վաղուց քրեական գործ կա հարուցված: Այդ քրեական գործի քննության արդյունքում մեր Քննչական կոմիտեն եկել է մի կետի, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել»,- ասել էր Հակոբյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք զուգադիպություն է, որ քրեական հետապնդման մասին հայտնի դարձավ հենց խորհրդարանական ընտրություններից հետո, Հակոբյանը պարզաբանել էր։ «Չեմ կարծում այդպիսի զուգադիպություն կա: Ցանկացած քրեական գործ, իհարկե, մեր Քննչական կոմիտեի գործընկերները ավելի մանրամասն կմեկնաբանեն, որովհետև իրենց տիրույթում է այս պահին հարցը: Եվ բնական է, որ որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»:

Արփի Հակոբյան