Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել

Լուրեր

05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը ուրբաթ օրը կմասնակցի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությանը, որը միավորվել է և քննվելու է մեկ վարույթում։

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միջնորդություն էր ներկայացրել բարձր դատարան՝ բարձրացնելով Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցելու անհնարինության հարցը։ Քաղաքական ուժը նշել էր, որ 2021 թվականից արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը պատգամավորի թեկնածու էր «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով, որը ևս այս ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերից մեկն է։

Սակայն, նման միջնորդություն Սահմանադրական դատարանը քննել չի կարող. «Սահմանադրական դատարանի մասին օրենք»-ի 16-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Ըստ նույն հոդվածի 5-րդ կետի՝ այդ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Factor TV-ի տեղեկություններով՝ այնուամենայնիվ, կիրակի օրվա աշխատակարգային նիստում ՍԴ դատավորներից մեկի նախաձեռնությամբ, կողմերից մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի հիմքով բարձրացվել է Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը, սակայն ընդունման համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ չի հավաքվել։

«Հայաստան» դաշինքի միջնորդությունից հետո, երեկ ՍԴ աշխատակարգային նիստում կրկին հարցը բարձրացվել է, սակայն դարձել ոչ թե քննության, այլ քննարկման առարկա։ Որևէ որոշում չի կայացվել, քանի որ նման բովանդակությամբ միջնորդություն քննելու իրավասություն բարձր դատարանը չունի։

Այնուամենայնիվ, կողմերից որևէ մեկը զրկված չէ ինչպես գործի քննության սկզբում, այլև՝ առհասարակ, եթե գտնում է, որ նման հանգամանքներ կան կամ ի հայտ են եկել, բարձրաձայնել այս կամ այն դատավորի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի դիմումների քննությանը: Ըստ որոշման՝ նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը, մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և խմբակցության պատգամավոր, իսկ Արտակ Զեյնալյանը՝ «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։

ՍԴ-ն գործի քննությունը կսկսի ուրբաթ՝ հունիսի 26-ին ժամը 11:00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Քննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։

 

Ռոզա Վարդանյան