Մանդատի փոխարեն՝ ձեռնաշղթա․ իրավական գործընթացներ` պատգամավորի թեկնածուների շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Երեք ժամ տարբերությամբ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննեց և բավարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանի, ապա «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունները։ 

Դիմումները ԿԸՀ էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը։ Դիմումի քննությունը հիմնված է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության վրա, որտեղ խոսվում է Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար: Նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում, ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է: Աբսուրդ է էլի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր քաղաքական գործիչը:

Եթե Ղազինյանն անձամբ էր մասնակցում իր հարցով քննությանը, ապա Քոչարյանը  ԿԸՀ չէր եկել․ նրան փոխարինում էր ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանը։ ՀՀ երկրորդ նախագահի՝ քրեական հետապնդման ենթարկվելու մասին հայտնի դարձավ հունիսի 14-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել էր լքել երկիրը, սակայն իրավապահները թույլ չէին տվել։ Արդեն այսօր հայտնի դարձան այդ գործից որոշ մանրամասներ։

«Որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքված փաստաթղթերին և վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի մասին գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունըկառավարության նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել և այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի»,- նշեց Օրբելյանը։

Քոչարյանի ներկայացուցիչը գործը կապում է քաղաքական գործընթացների հետ․ «Բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով` հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են»։

Հայաստանը լքել չէին թույլատրել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Ուշագրավ է, սակայն, որ Դատախազությունը Ծառուկյանի քրեական հետապնդման համար թույլտվություն ստանալու մասով մինչ օրս չի դիմել ԿԸՀ։ Փոխարենը, ավելի վաղ հանձնաժողովի համաձայնությունը ստացավ և պետական դավաճանության ու լրտեսության հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնվեց, ապա կալանավորվեց ԲԿՀ կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ 

ԲՀԿ-ի ցուցակից Գարուշ Մարզեցյանը, Նաիրա Հարությունյանը և Էդգար Բոջուկյանը ևս մեղադրյալի աթոռին են։ Այս ինտրիգն ավելի է սրվում ԲՀԿ-ի՝ անցողիկ շեմը 0,004 տոկոսով անցողիկ շեմը չհաղթահարելու ֆոնին։  

Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի կողմից անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու մասին ամենաշատը համաձայնություն տրվել է «Ուժեղ Հայաստան»-ի կուսակցությունների ներկայացուցիչների մասով․ Դատախազության ներկայացրած 8 անձի մասով բոլոր միջնորդությունները բավարարվել են՝ Հայկ Սուքիասյանը, Արմեն Ստեփանյանը, Վահե Եղիազարյանը, Աշոտ Սահակյանը, Արթուր Աբրահամյանը, Սասուն Բադոյանը, Հայկ Ավագյանը և Վահե Թավաքալյանը մեղադրյալի աթոռին են։ 

Մեծ և փոքր քաղաքական ֆիգուրների նկատմամբ քրեական հետապնդումների հարուցումն ինչ ելք կունենա ԱԺ-ում գործունեություն ծավալելու կամ մանդատները չվերցնելու մասով, դեռ անորոշ է․ հստակ չէ նաև այսքանով կսահմանափակվի՞ Գլխավոր դատախազությունը, թե՞ նոր միջնորդություններով կդիմի Կենտրոնական ընտրական հանձաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան