Չաբահար․ Հայաստանը նոր առևտրային միջանցքի կարևոր օղակ կարող է դառնալ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Իրանի Չաբահար և Պակիստանի Գվադար նավահանգիստների միջև համագործակցության զարգացումը կարող է նոր առևտրային ուղիներ ստեղծել Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար և ամրապնդել Իրանի դիրքը՝ որպես Հարավային Ասիան Եատմ շուկաների հետ կապող կարևոր կամուրջ։

«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ տրանսպորտային և տարանցիկ ոլորտի փորձագետները կարծում են, որ Չաբահարի և Գվադարի միջև համագործակցային մոտեցումը, ավանդական մրցակցության փոխարեն, հնարավորություն է ստեղծում ձևավորելու լայնածավալ լոգիստիկ ցանց, որը կձգվի Հնդկական օվկիանոսի ափերից մինչև Նորդուզի սահմանային անցակետ և Հայաստանի շուկա։

Այս շրջանակում Հնդկաստանից, Պակիստանից, Չինաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից ներմուծվող ապրանքները կարող են Չաբահարի նավահանգստի, ինչպես նաև Իրանի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների միջոցով տեղափոխվել Հայաստան և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություններ։

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Իրանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը, և այդ տրանսպորտային միջանցքների զարգացումը կարող է զգալի օգուտներ բերել երկու երկրներին։ Չաբահար–Նորդուզ երթուղու ակտիվացումը ոչ միայն կնպաստի Թեհրանի և Երևանի միջև ապրանքաշրջանառության աճին, այլև կուժեղացնի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց՝ Պարսից ծոցը, Հարավային Կովկասը և Եվրասիական շուկաները միմյանց կապող առևտրային համակարգում։

Փորձագետների գնահատմամբ՝ նման նախագծերը կարող են նպաստել տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացմանը, նոր ներդրումների ներգրավմանը և փոխադրումների արդյունավետության բարձրացմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի տնտեսության համար։