Ռոբերտ Քոչարյանի վարույթը վերաբերում է 2004 թվականի մի գործարքի. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնած Ռոբերտ Քոչարյանի գործը վերաբերում է 2004 թվականին կառավարության որոշմամբ հաստատված մի գործարքի, որը երբևէ չի վիճարկվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չի ունեցել դրա հետ։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը Երևանի «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքի մասին է։ Օրբելյանի խոսքով՝ տարածքը չի օտարվել, այլ տրվել է վարձակալության, իսկ հետագայում այնտեղ իրականացված շինարարությունը կատարվել է ներդրողի միջոցներով։

«Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ է հանձնել այդ հատվածը, որի վրա վրա այլ անձ սկսել է կառուցել իր միջոցներով։ Այդ անձը կա, ռեալ է, Թենիսի ֆեդերացիայի նախագահն է»,- նշեց նա։

Օրբելյանի փոխանցմամբ՝ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, ինչից հետո ներդրողների ներգրավման գործընթացում մասնակցություն է ունեցել նաև Սեդրակ Քոչարյանը։ «Սեդրակ Քոչարյանը տարածք չի գնել, ներդրում է կատարել ընկերությունում»,- ընդգծեց փաստաբանը:

Անդրադառնալով մեղադրանքի հիմքերին՝ Օրբելյանը նշեց, որ հրապարակվող որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը։

Լրագրողների հարցին, թե ինչու է ավելի քան 20 տարվա վաղեմության գործը հենց հիմա ակտիվացվել, փաստաբանը այն կապեց քաղաքական գործընթացների հետ։

«Ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ և բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում։ Բացի այդ, հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են»,- հայտարարեց Օրբելյանը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար: Թե ինչ քրեական վարույթով` չեն մանրամասնում: Կիրակի` հունիսի 14-ին, արգելվել էր Քոչարյանի ելքը ՀՀ տարածքից: Նրա որդին` Լևոն Քոչարյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ հայրը անձնական հարցերով պատրաստվում էր մեկնել Ռուսաստան:

Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ Քոչարյանը առկա հայտնի տվյալներով մեղադրյալ չէ ՀՀ-ում քննվող որևէ  գործով, որի շրջանակներում նրան կարող էր չթույլատրվել լքել ՀՀ տարածքը։ ԿԸՀ նիստը դռնփակ է:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան