Դատախազը գալու է ԱԺ՝ ընդդիմադիրներին կալանավորելու թույլտվություն խնդրի․ իրենց թվաց՝ մանդատն ինդուլգենիա՞ է․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական համակարգի «խաղի կանոններն» այնպես են դասավորված, որ նոր կամ փոքր ուժերի մուտքը խորհրդարան գրեթե անհնար է, իսկ առկա ընդդիմադիր դաշտը պայքարում է ոչ թե համակարգային փոփոխությունների, այլ պարզապես իշխանության գալու համար։ Factor TV-ին տված հարցազրույցում Կարապետյանցը, որը ընտրություններին մասնակցում էր «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակով, վերլուծել է թե՛ իրենց թիմի արդյունքները, թե՛ հետընտրական իրավիճակը։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության հավաքած 21,181 ձայնի և իրենց ծրագրի չիրագործվելու պատճառների մասին խոսելիս նա նշեց ժամանակի և ռեսուրսների սղությունը։ 

«Ես կարծում եմ, որ շատերի մոտ տպավորվեց ավելի շատ մեր Սարդ-մարդը, տպավորությունը, ոչ ստանդարտ մոտեցումը քարոզարշավի։ Մենք ուղղակի ֆիզիկապես չհասցրեցինք ու ռեսուրսներն էլ բավարար չէին, որպեսզի կարողանայինք ասել, որ այդ ժպիտի տակ, այդ ուրախության տակ կա նաև լուրջ պրոյեկտ, որը կկասեցներ այն, ինչ որ տեղի ունեցավ այս ընտրությունների ժամանակ, և լինելու է ամեն անգամ, երբ որ այս նույն խաղի կանոններով փորձեն խաղալ»,- ասաց Կարապետյանցը։

Ըստ նրա՝ առկա ընտրական համակարգը խոչընդոտում է քաղաքական մրցակցությանը և նպաստում իշխող ուժի վերարտադրությանը։ «Մենք, ցավոք սրտի, չկարողացանք բացատրել, որ խաղի կանոնները, որոնք ստեղծված են, թույլ չեն տալիս փոքր ուժերին անցնել պառլամենտ, դրանք հնարավորություն են տալիս իշխանությանը, կապ չունի՝ ում մասին է խոսքը, հավաքել որոշակի քանակությամբ ձայներ և ամբողջական այդպես իշխանությունը ստանալ, ինչպես տեղի է ունենում հիմա»։

Նա նշեց, որ իրենց առաջարկած մոդելը՝ 1% շեմը, քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի առաջարկը և 100 օր հետո նոր ընտրությունների անցկացումը, միտված էր հենց այս համակարգային փոփոխությանը։ «Այդ 100 օր հետո նոր, ազատ ընտրությունների կազմակերպում էր, որի պայմաններում վարչապետը այլևս չէր վերընտրվելու հաջորդ 10 տարիներին, այսինքն՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորություն չէր ունենալու, իսկ դա նշանակում էր, որ հետաքրքրված չի ինքը իր համար աշխատելու»։

Կարապետյանցը կոշտ գնահատական տվեց խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ նրանց նպատակը ոչ թե համակարգ փոխելն է, այլ նույն համակարգում իշխանության գալը։ «Բոլորը այդպես մորուցքով են կարծես թե տառապում, որ գան, իրենք հագնեն Սերժի վրայով կարած կոստյումը, ինչպես որ այս իշխանությունը այդպես գրկած-հագած է ու չի էլ փորձում փոխել այս պրոցեսները»։

Նրա կանխատեսմամբ՝ հետընտրական շրջանում խորհրդարանում տեղի է ունենալու քաղաքական առևտուր, քանի որ ընդդիմադիր ուժերը խոցելի են։ «Առևտուր, քաղաքական առևտուր, ուրիշ ոչ մի բան չի սպասվելու։ Գործերը փակելու, ինչ-որ գործեր չբացելու, ինչ-որ բան չտեսնելու տալու, ինչ-որ մարդկանց կալանքից ազատելու… ինչի՞ մասին է խոսքը։ Դուք խոցելի եք, դուք դառնում եք կառավարելի»։

Նա ընդգծեց, որ քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար երկու տարբերակ կա՝ լինել իշխանություն և օգտագործել վարչական ռեսուրսը, կամ լինել միլիարդատեր։ «Ուրիշ վարիանտ, «ат слова совсем», չկա, ուղղակի չկա»։

Նինա Կարապետյանցը վստահ է՝ երկրին անհրաժեշտ է ոչ թե անձի, այլ համակարգի և կառավարման մոդելի փոփոխություն, այլապես Հայաստանը շարժվելու է դեպի դիկտատուրա։ «Մեծ նպատակը պիտի լիներ փոփոխություններ, որի պայմաններում մենք այլևս չէինք ունենալու Նիկոլ Փաշինյաններ կամ առհասարակ այն ղեկավարման մոդելները, որոնք մենք ունեցել ենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան