Համաձայն չենք, որ ոչ աշխատանքային օրերը ավելացվեն․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանձնաժողովում մանրամասն քննարկել ենք «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություննները, կարծում ենք, դրանք հստակեցման և շտկման կարիք ունեն, և՛ հեղինակը, և՛ հանձնաժողովի անդամները համաձայնել են՝ նախագիծը կգնա լրամշակման մինչև երկրորդ ընթերցումը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։

«Առաջինը՝ արդեն հեղինակը բարձրաձայնեց․ դա Քաղաքացու օրը կամ տիկին Տիգրանյանի առաջարկով ձևակերպելն է, կամ ֆիքսենք հատուկ օր և խուսափենք այս համընկնումներից։ Երկրորդը՝ Երևանի օրը խնդրում ենք չտեղաշարժել և, ինչպես որ 1968 թվականից նշվում է, այդ ժամանակահատվածում նշել Երևանի օրը, քանի որ դրա վերաբերյալ և՛ ֆիլմեր կան, և՛ մշակութային այլ արտադրանք կա, և հստակ ֆիքսված է հոկտեմբերը, նաև ինքը եղանակային պայմաններով է հարմար Երևանի, այսպես ասած, տոնը նշելուն։

Եվ մի կարևոր դրույթ, որը վերաբերում է տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը ոչ աշխատանքային դարձնելուն․ իրականում մենք՝ նաև որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, համաձայն չենք, որ ոչ աշխատանքային օրերը ավելացվեն։ Դրանք ապացուցված են․ նաև շատ երկրներում հետազոտություն է արվել, որ դրանք ազդում են տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի վրա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։