Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը՝ Ներքին Չարբախի այգում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ։
«Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում»,- լուսանկարներին կից գրել է անվանի բռնցքամարտիկը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն օրեր առաջ էր ժամանել Հայաստան։ 59-ամյա ամերիկացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005 թվականին։ Պրոֆեսիոնալ ռինգում Թայսոնն անցկացրել է 59 մենամարտ, տարել 50 հաղթանակ ու կրել 7 պարտություն։