Լեգենդար Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան։
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը եղել է Երևանի ռեստորաններից մեկում։
59-ամյա Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005 թվականին։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկացին անցկացրել է 59 մենամարտ, տարել 50 հաղթանակ ու կրել 7 պարտություն։