Ֆրանսիական դատարանն Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի մահափորձի գործով 9 ադրբեջանցիների է դատապարտել, գլխավոր մեղադրյալին՝ 30 տարվա ազատազրկման

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Ֆրանսիական Ռենի դատարանն Ադրբեջանի 9 քաղաքացիների մեղավոր է ճանաչել աքսորված բլոգեր Մուհամմադ Միրզալիի սպանության փորձի գործով։ Գլխավոր կասկածյալ Էմին Գասիմովը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և Ֆրանսիա մուտք գործելու ցմահ արգելքի: Մյուս 8-ը դատապարտվել են հինգից մինչև տասնհինգ տարվա ազատազրկման, գրում է OC Media-ն։

Միրզալիի վրա հարձակումը տեղի  է ունեցել 2021 թվականի մարտին Նանտում։ Դատական ​​գործընթացը, սակայն, սկսվել է այս տարվա մայիսի 26-ին։ Հարձակման ժամանակ Գասիմովին ուղեկցել են ևս երկու ադրբեջանցիներ՝ Ռովշան Գոջաևը և Մեհրաջ Զարբալիևը, որոնք դատապարտվել են, համապատասխանաբար, 25 և 18 տարվա ազատազրկման։ Գոջաևը դատապարտվել է հեռակա կարգով և հետախուզվում է Ինտերպոլի կողմից։

Եվս երկուսը՝ Էմին Զամանզադան և Ռզա Մալիկովը, դատապարտվել են, համապատասխանաբար, 15 և 13 տարվա ազատազրկման՝ մյուսներին օգնելու մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։ Բոլորի համար Ֆրանսիա մուտք գործելու ցմահ արգելք է սահմանվել։ Մնացած երեք մեղադրյալները դատապարտվել են 5 կամ ավելի պակաս ժամկետով ազատազրկման։

Միայն մեկ կասկածյալ՝ Ֆաիգ Փաշազադան, արդարացվել է, քանի որ հետաքննությունը չի կարողացել գտնել գործին նրա մասնակցության լրացուցիչ ապացույցներ։

Միրզալին, սակայն, OC Media-ին ասել է, որ 2021 թվականի մարտի 20-21-ը Փաշազադան Հունգարիայում տեղավորել է Գասիմովին, Գոջաևին և Զարբալիևին, այնուհետև օգնել է նրանց կեղծ անձնագրեր պատրաստել։ Քննությունը պարզել է, որ Հունգարիայում Փաշազադայի դեմ քրեական գործ է հարուցվել, որից հետո նա դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար։

Միրզալին նաև պատմել է, որ որոշման հրապարակման ժամանակ Գասիմովը դատարանում սպառնացել է իրեն՝ գոռալով, որ «Ֆրանսիայում արդարադատություն չկա», և որ ինքը երկար չի մնա բանտում։ Միրզալիի պնդմամբ՝ Գոջաևը, որը 2024 թվականին ձերբակալվել էր Թուրքիայում Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության (DTX) կողմից, պահվում է Ադրբեջանում։

Հարցին՝ արդյո՞ք կարողացել են հաստատել կառավարության ներգրավվածությունն իր վրա հարձակման մեջ, Միրզալին ընդգծել է, որ քննչական խումբը, դատարանի որոշմամբ, ձայնագրիչ սարք է տեղադրել Գասիմովի խցում: Արդյունքում, Գասիմովը հորեղբոր հետ զրույցի ժամանակ խնդրել է նրան օգնություն խնդրել ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովից։

«Գասիմովը հեռախոսով հորեղբորն ասել է, որ Էյվազովը գիտի, թե ինչու է իրեն ձերբակալել: Նա ասել է, որ բանտում է տարեցների պատճառով, որովհետև նա վիրավորել է բարձրաստիճան պաշտոնյաներին [Միրզալիի վիրավորանքը]»,- ասել է նա։

Այնուհետև Գասիմովի հորեղբայրը հրամայել է նրան իր ցուցմունքում չհիշատակել պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) և Անար Ալիզադայի անունը: Ալիզադան ադրբեջանցի գործարար է, SOCAR Trading-ի հիմնադիրը և նախկին նախագահը: Նա SOCAR-ի նախկին նախագահ Ռովնագ Աբդուլլաևի մտերիմ ազգականն է։

Միրզալին 2015 թվականին հիմնադրել է Made in Azerbaijan յութուբյան ալիքը, իսկ 2016 թվականից քաղաքական փախստական ​​է Ֆրանսիայում։ Նա հայտնի է Աֆրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կոշտ քննադատությամբ։ Նա OC Media-ին ասել է, որ սկսել է քննադատել իշխանություններին, երբ 2021 թվականին իրեն շանտաժի են ենթարկել քրոջ ինտիմ տեսագրության միջոցով։

«Ի՞նչ պետք է ասեի, երբ նրանք ինձ շանտաժի ենթարկեցին քրոջս միջոցով։ Արդյո՞ք պետք է ասեի՝ «Շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի քեզ, Իլհամ Ալիև, դու շատ գեղեցիկ տեսանյութ ես նկարահանել քրոջս մասին»։ Իհարկե, ես կանիծեի Իլհամ Ալիևին, և նրանք գիտեին դա»,- նշել է նա։

Դատաքննության ընթացքում դատավորը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել, քանի որ Միրզալին իրացրել է խոսքի ազատության իր իրավունքը՝ որպես բլոգեր և լրագրող։

«Դա տեղի է ունեցել, քանի որ նա օգտագործել է իրեն հայտնի մեթոդները՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ պայքարելու համար։ Նրանք ցանկանում էին գլխատել Միրզալիին ցերեկով, քաղաքի կենտրոնում՝ որպես ուղերձ ամբողջ Եվրոպայում ապրող այլախոհներին»,- նշել է դատավորը։

Միրզալին OC Media-ին ասել է, որ դատավճռից հետո իրեն մի փոքր ավելի լավ է զգացել, քանի որ այն ցույց է տվել, որ մարդիկ կարող են դատապարտվել 30 տարվա ազատազրկման՝ սպանության փորձի համար։

«Այնուամենայնիվ, ես նաև գրեթե մահացել եմ 2021 թվականի մարտի 14-ին, քանի որ չեմ ապրում սովորական մարդու պես։ 2021 թվականի մայիսից ես գտնվում եմ ոստիկանության 24/7 պաշտպանության տակ և չեմ կարող վստահել ոչ մեկին։ Ես ապրում եմ կիսատ կյանքով»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները դեռևս չեն արձագանքել Միրզալիի մեղադրանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի