Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ֆրանսիայի Ռեն քաղաքում սկսվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Մուհամմադ Միրզալիի դեմ 2021 թվականի մահափորձի գործով դատավարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենահայտնի քննադատներից մեկի վրա հարձակման մեջ մեղադրվող 9 տղամարդիկ կանգնել են Իլ-է-Վիլեն դեպարտամենտի հատուկ դատարանի ատենակալների առջև։ Հարձակման ենթադրյալ կատարողների և նրանց հետ կապված անձանց դեմ դատավարությունը կշարունակվի մինչև հունիսի 12-ը:

«Խոսքն ավտորիտար և կլեպտոկրատ ​​ռեժիմը քննադատելու ազատության մասին է»,- հայտարարել է փաստաբան Անրի Կարպանտիեն՝ հավելելով՝, որ Միրզալին համոզված է՝ դատավարության ավարտից հետո էլ վտանգի տակ կլինի։

RFI-ի հաղորդմամբ՝ դատավարությունը տեղի է ունենում Բրետանի խորհրդարանի շենքում, աննախադեպ անվտանգության միջոցառումների պայմաններում: Մասնավորապես, փողոցները փակ են, գործում է անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգ, իսկ տուժած բլոգերը դատարան է հասնում գաղտնի երթուղով: RFI-ի տվյալներով՝ Միրզալին այժմ «Ֆրանսիայի ամենապաշտպանված մարդկանցից մեկն է»:

Գլխավոր մեղադրյալը շուրջ 30 տարեկան տղամարդ է, որը ձերբակալման պահին ունեցել է մոլդովական անձնագիր: Քննության տվյալներով՝ նա Ադրբեջանի քաղաքացի է, կապեր ունի իր հայրենիքում գործող ռուսալեզու մաֆիոզ խմբավորման հետ: Դատավարության սկզբում մեղադրյալը հերքել է, որ երբևէ ունեցել է ադրբեջանական անձնագիր:

Նրան ու ևս երկու մեղադրյալների մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նրանցից մեկը հետախուզվում է։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Մնացած վեց տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր գործունեությանն օժանդակելու և դրդելու համար։ Քննիչները չեն բացահայտել բլոգերի վրա հարձակումը պատվիրած անձանց։ Միրզալիի փաստաբանը համոզված է, որ նրանք «Ադրբեջանի ամենաբարձր շրջանակներից են»։ Ինքը՝ բլոգերը, մահափորձի համար մեղադրել է Իլհամ Ալիևին և նրա հարազատներին։

2021 թվականի մարտին 32-ամյա Մուհամմադ Միրզալին հարձակման էր ենթարկվել Նանտում, որի ժամանակ նրա գլխին, պարանոցին և ձեռքերին դանակի շուրջ 15 հարված է հասցվել։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում է ոստիկանության 24-ժամյա պաշտպանության ներքո՝ գաղտնի վայրում, նշում է AFP-ն։

Ֆրանսիան Միրզալիին քաղաքական ապաստան է տրամադրել 2015 թվականին։ «Made in Azerbaijan» YouTube-յան ալիքում նա պարբերաբար քննադատում է Ադրբեջանի կառավարությանը և նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիքն այժմ ունի ավելի քան 345,000 բաժանորդ։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում ապաստան ստանալուց հետո երեք անգամ փորձել են սպանել Միրզալիին։ 2025 թվականի ամռանը Ռենի դատարանը մեղադրյալին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ այդ մահափորձերից մեկին մասնակցելու համար։ Բացի այդ, դատարանն Ադրբեջանի իշխանություններին ուղղակիորեն ներգրավված է ճանաչել հանցագործության մեջ, նշում է RSF-ը։

Միրզալին հարձակման է ենթարկվել բացառապես իր հրապարակային դիրքորոշման համար, «մասնավորապես, որպես անկախ լրագրող իր աշխատանքի» պատճառով, որը քննադատում էր «բռնապետական ​​կառավարության և ազգային նավթագազային ոլորտի ղեկավարության կողմից չարաշահումները», մեջբերում է կազմակերպությունը դատարանի որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի